Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Իմ արև…

Սիրելի բարեկամներ, համաշխարհաին օպերային արվեստում կա մի նեապոլիտանյան երգ, որը գերում է իր առաջին իսկ հնչյուններից: Համոզված եմ, որ այս երգը լսել են բոլորը: Այն կատարում են տարբեր երգիչներ, հատկապես` օպերային: «O Sole Mio» («Իմ արև») երգը գրվել է 1898 թվականին: Խոսքերի հեղինակն է գրող Ջիովանի Կապուրոն, իսկ երաժշտությունը հեղինակել է նեապոլիտանցի հայտնի երգիչ ու երգահան Էդուարդո դի Կապուան: Հենց նրա հոգեցունց ու թովիչ երաժշտությունն էլ այսպիսի կենդանություն, այսպիսի ռոմանտիկա է հաղորդել այս երգին: Երգը շատ սիրված է ու տարածված: Ասեմ ավելին. այն լայն տարածում ուներ անգամ խորհրդային շրջանում. շատերն են հիշում, որ «Դե, սպասի՛ր» սիրված մուլտֆիլմում նապաստակը (Կլարա Ռումյանովայի ձայնով) նույնպես երգում է այս երգը` գայլի վախից😀😀  Ասեմ, որ թեև այս երգը երգել ու երգում են աշխարհի տարբեր լեզուներով, սակայն ընդունված է, որ այն հիմնականում կատարվում է հենց բնօրինակով, մայր լեզվով` իտալերենի նեապոլիտանյան բարբառով: Ի դեպ, նույն այդ բարբառով «O Sole Mio» ոչ թե նշանակում է «Օ՜, իմ արև», այլ ուղղակի` «Իմ արև», քանի որ «օ՜»-ն համապատասխանում է իտալերենի «il» կամ անգլերենի «the» որոշիչ հոդին:
Այս երգը սիրո մասին է: Երգում, մասնավորապես, ասվում է. «Որքան գեղեցիկ է առավոտը, երբ ծագում է արևը: Սակայն կա մեկ այլ արև, ավելի գեղեցիկ: Դա իմ արևն է` քո դեմքին» (կարդացեք երգի խոսքերը բնօրինակով ու ռուսերեն թարգմանությամբ): Գեղեցիկ համեմատություններով ու նույնքան գեղեցիկ արտահայտություններով հարուստ այս երգի խոսքերը լսելիս, ասես, տեղափոխվում ես 19-րդ դարի վերջերի Իտալիան, նեղլիկ փողոցները, որտեղ օդում թարմ հացի հոտն է, պարաններին կախված է լվացքը, նազելի օրիորդները շտապում են դասի, իսկ պատանիները հետևում են նրանց ու հիանում նրանց նազանքով, փողոցներում աղմուկ է, աժեոտաժ, հաճելի եռուզեռ, իսկ բակերում էլ աշխուժորեն խաղում են երեխաները: Շատ գեղեցիկ թեմա կա այս երգում: Կարծում եմ, որ սիրո մասին ամենաքնքուշ, ամենամեղեդային, ամենաանձնական երգերից մեկն է: Ես այս երգը շատ եմ սիրում, հաճախ էլ երգում եմ օպերային ձայնով🙂 ասեմ` վատ չի ստացվում մոտս🙂 Սակայն այն, իհարկե, շա՜տ ավելի լավ է ստացվում համաշխարհային տենորներից մեկի` Լուչիանո Պավարոտտիի մոտ: Իմ ամենասիրած օպերային երգիչը այս երգն այնպիսի լիարժեք կերպով է փոխանցում ունկնդրին, որ ակամա տեղափոխում է քեզ «Իմ արև» երգի աշխարհը: Սակայն, հետաքրքիր ձևով որոշեցի ձեր ուշադրությանը ներկայացնել երգը: Բանն այն է, որ 1994 թվականին Իտալիայում մեծ շուքով նշվեց մեծն տենորի 59-ամյակը: Մեծ ու տոնական այդ համերգին մասնակցում էին նրա ընկերները: Համերգն այդպես էլ խորագրված էր` «Պավարոտտին ու նրա ընկերները»: Եվ ահա, «O Sole Mio» երգը տենորի հետ կատարում է ոչ պակաս հայտնի ու սիրված երգիչ և երգահան Բրայան Ադամսը: Այնպես որ` վայելեք այս կատարումը: Այս հոդվածս նվիրում եմ բոլոր սիրող սրտերին և հավերժ ու ապրեցնող այն զգացմունքին, որ կոչվում է ՍԵՐ:

© Առլեն Շահվերդյան, 16.01.2012

P.S. Վերջում, որպես հաճելի հետգրություն, ուզում եմ Ձեզ ներկայացնել հատված «Մեծ սիրո սերենադը» ֆիլմից, որտեղ ֆիլմի հերոս Տոնի Կոստան (որին մարմնավորում է Մարիո Լանցան) հրաշալի կերպով կատարում է «O Sole Mio» երգը.


6 Comments

  1. LUSINE says:

    Shat huzich er, sirvats erg, sirvats katarokhner, shnorhakal em qez qo nyuti hamar:)))))))))))

    • Շատ շնորհակալ եմ Լուսինե ջան` ինչպես միշտ բարի ու ջերմ գնահատականիդ համար: Երգն իսկապես շատ հուզիչ է, մեղեդային, քնարական ու ականջ շոյող: Ուրախ եմ, որ այսպես ես գնահատել գրառումս: Ես էլ քեզ եմ շնորհակալ քո արձագանքի համար: Համոզված եմ, որ շատերը նույնպիսի հաճույքով կլսեն այս երգը, որի հիմքում սիրո նշանակության, նրա կենարար էության վերհանումն է:

  2. Sirarpi says:

    Առլեն ջան չես պատկերացնի որքան հաճելի էր երգը լսելը ու միաժամանակ գրառումդ կարդալը: Ես իսկապես մի պահ պատկերացրի, իբր ապրում եմ 19-րդ դարում, կրում այդ ժամանակաշրջանի հագուստը….

    • Շնորհակալ եմ Սիրարփի ջան արձագանքիդ համար: Իսկապես շատ անուշ երգ է, և ես ուրախ եմ, որ գրառումս այդպիսի դրական ազդեցություն է ունեցել քեզ վրա: Շնորհակալ եմ քո ուշադրության համար, ես նույնպես մշտապես կարդում եմ քո բոլոր նյութերը երկու բլոգներում:
      Առլեն:

  3. Օֆելյա տատիկ says:

    Առլեն ջան շնորհակալ եմ երգի համար հրաշք կատարողներ են մեկը մեկից գերազանց ես զարմանում եմ որ այս ժամանակներում քեզ նման ճաշակով և ռոմանտիկ երիտասարդ կա քեզ մեծ սեր եմ ցանկանում .

    • Հարգելի տիկին Օֆելյա,
      Շատ զգացված եմ Ձեր գեղեցիկ տողերից: Ինձ համար պատիվ է, որ իմ բոլոր ընթերցողները, ի դեմս Ձեզ, այսքան բարի ու պարկեշտ մարդիկ են: Ես էլ Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, ընտանեկան բարօրություն, Ձեր մերձավորներին ու սիրելիներին՝ ամենալավն ու բարին:

      Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
      Առլեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,226 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: