Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Քո շնորհիվ երկինքը ինձ այդքան մոտ է… / Thanks to you the sky is so much close to me…

Քո շնորհիվ երկինքը ինձ այդքան մոտ է… / Thanks to you the sky is so much close to me…

Քո շնորհիվ երկինքը ինձ այդքան մոտ է…

Ամեն անգամ, երբ ձեռքերս վեր եմ պարզում ու գրկում եմ լուրթ երկնքի անհուն ծովը,
Երբ կարոտի իմ երազում ինձ շոյում է ծիրանենու անուշ հովը,
Երբ սավանից ճերմակաթույր, կարծես, զվարթ դեմքով նայում ու ժպտում են ծաղիկները գարնանային,
Երբ կարկաչուն գետը վարար իր ջրերով արագահոս ամեն գնով փորձում է միշտ ինձ հմայի,

Ես այդ պահին քեզ եմ հիշում և քո մեղմիկ համբույրները` որպես երկնի անհուն ծովի թարմաբույր բրիզ,
Ձյունաճերմակ դեմքդ եմ հիշում և հիշում եմ նուրբ վարսերիդ շողքը դեմքիս
Ու ծիծա՜ղդ, որ զվարթ է ժպիտի պես գարնանային ծաղիկների,
Իսկ հմայքդ` կարկաչուն գետ, որ փորձում է ամեն գնով ինձ հմայի:

Եվ ահա ես, որպես անուշ քո հմայքով անդարձ գերված մի սիրահար,
Ճերմակաթույր ձյան սավանից գարնանային ծաղիկ հանկարծ գտնողի պես
Կյանքն եմ տոնում և հրճվում եմ, ինչպես գարնան արագահոս գետը վարար,
Լուրթ երկնքի անհուն ծովի մեջ թաթախված թարմ բրիզի պես:

Շնորհակալ եմ, որ իմ կյանքում այլևս կաս, քո կենարար գոյությամբ է սկսվում օրը,
Քո շնորհիվ է գիշերը զով, անկրկնելի` անուշաբույր առավոտը,
Գետերը զիլ կարկաչում են և երազում ինձ շոյում է ծիրանենու անուշ հովը,
Շնորհակալ եմ, որ քո շնորհիվ երկինքը ինձ այդքան մոտ է…

Հեղինակ` Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 02.01.2012, կեսգիշեր անց: 
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2012:

Poem by Arlen Shahverdyan. © All Rights Reserved, 2012

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

18 Comments

  1. Նվիրում եմ քեզ…

  2. Nataly says:

    Շատ գեղեցիկ ստեղծագործություն է` ողողված արևի շողերով ու գարնանային ծաղիկների բույրով🙂

  3. Eda says:

    I like very much your poem !!😀

    It’s super… ♥

  4. Mariam Harutyunyan says:

    Գեղեցիկ է, երաժշտական, ինձ դուր եկավ ^_^

  5. Karine Kushkyan says:

    Գեղեցիկ է ու շատ ռոմանտիկ, թույլ տվեք մի բան հարցնել ինչ է նշանակում <>?

    • Շնորհակալություն հարգելի Կարինե: Ի՞նչն է ինչ նշանակում:

      • Karine Kushkyan says:

        թարմ բրիզի պես: Ես պատճենել էի Ձեր բանաստեղծությունից, հետո տեսա որ հեղինակային իրավունքները լաաաավ են պաշտպանված:)))))))

      • Բրիզը (ֆրանս. “brise”) քամու տեսակ է, որը փչում է ծովերի ու մեծ լճերի ափամերձ շրջանում: «Թարմ բրիզ» ասելով նկատի եմ ունեցել առափնյա մեղմ այս քամու թարմացնող ու նոր ալիքը: Այո, ճիշտ եք, բանաստեղծությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Շնորհակալություն բանաստեղծության նկատմամբ Ձեր ուշադրության համար:

  6. Karine Kushkyan says:

    Ձեր բլոգը մեր առօրյա իրականությունից հրաշալի կտրվելու վայր է, շատ սիրեցի…

  7. Մելինե says:

    Անկեղծանամ: Ամեն օր կարդում եմ այս գործը: Կարդում եմ ,ամեն անգամ մի նոր բան գտնում, թեթևանում, լցվում թարմ էներգիայով, լցվում անսահման սիրով ու բարությամբ: Մի տեսակ կարծես շուրջս ամեն ինչ փոխվի ու եթերաին դառնա: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ որ ԿԱՍ, ու «Շնորհակալ եմ, որ քո շնորհիվ երկինքը ինձ այդքան մոտ է…»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: