Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Մշակույթներ / Cultures » Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի: Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս (Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս)

Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի: Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս (Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս)

Սիրելի բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս Սուրբ ծննդի տոնի առթիվ: Քրիստոնեական դավանաբանության մեջ Քրիստոսի ծնվելու, Աստծո որդու հայտնության տոնը ամենակարևոր տոներից է: Լինելով առաքելական քրիստոնեական դավանանքի կրողներ` մենք հայերս, տոնը նշում ենք հունվարի 6-ին, իսկ տոնակատարությունները սկսվում են հունվարի 5-ի երեկոյան:

Մեր օրերում, ցավոք, մարդկային ու բարոյական արժեքների ու բարքերի համընդհանուր անկման ու կորստի պայմաններում, մի տեսակ ստվերում է մնացել նաև մեր ազգապահպան կրոնի կարևոր տոներից մեկը` Սուրբ ծնունդը: Ցավալի է, որ շատերը ոչ միայն գրեթե գաղափար չունեն այս տոնի մասին, այլև առհասարակ քիչ բան գիտեն քրիստոնեության մասին` որպես իրենց ազգային ու պետական կրոն: Էլ չեմ խոսում այն մասին, որ ուսումնասիրեն ու ճանաչեն, հարգեն ու հետազոտեն նաև այլ ազգերի կրոնները: Ավելին, հայերից շատերը այսօր, ցավոք, հավատում են միայն փողին, իսկ դա սոսկալի է: Եթե այս ամենին հավելեմ նաև տարբեր ու քայքայիչ աղանդավորական շարժումների առկայությունը մեր հասարակության մեջ, ապա պատկերն իրոք տխուր է: Խնդիրները շատ են, եկեղեցին էլ պասիվ դերում է: Որպես այս ամենի հետևանք` շուկայական հարաբերությունները ներթափանցել են անգամ Աստծո տուն: Եթե ամփոփենք, ապա մարդկանց ներսում հավատքն ու սերը, բարյացկամությունն ու հանդուրժողականությունը, մեծահոգությունն ու հարգանքը միմյանց նկատմամբ այնքան է նվազել, որ մարդիկ չարացել են, մոռացել իրենց մաքուր ու դարավոր կրոնը, տուրք են տալիս հազար ու մի զիբիլի, իսկ նյութապաշտությունն ու փողամոլությունը, լկտի ու ցինիկ պահվածքը, գրագիտության բացակայությունը, անքաղաքավարի ապրելակերպը այսօր ոչ միայն գլուխ են բարձրացրել, այլև բերում են մարդկային որակների խաթարման ու արժեքների խեղման: Սակայն սա չի կարող երկար շարունակվել, քաղքենիությունը չի կարող երկար իշխել, մի օր անպայման գալու է ոգեղենության ժամանակը, երբ մարդիկ իրոք կհասկանան «հույս, հավատ, սեր» եռամիասնության կարևորությունն ու առաքելությունը, երբ նրանք իսկապես կսիրեն, կհարգեն ու կգնահատեն իրենց մերձավորին, հայրենակցին, համաքաղաքացուն: Գալու է այն ժամանակը, երբ կարևոր է լինելու մարդ լինելը, երբ գնահատվելու է ոչ թե այն, թե ինչ կարողության տեր ես, այլ թե ինչ հոգու և սրտի տեր մարդ ես:

Քանի որ մեզանից շատերը քիչ բան գիտեն Սուրբ ծննդի տոնի մասին (ինչը, կարծում եմ, քսանամյա անկախ պետության քաղաքացու, ազատ առաքելական կրոնին դավանող հայի համար ամոթ երևույթ է), քիչ բան գիտեն այն մասին, թե Սուրբ ծնունդը երբ են նշում, ինչպես են նշում, ապա որոշեցի ներկայացնել տեղեկույթ տոնի մասին, աղբյուրը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի կայքը: Հուսով եմ, որ այս տեղեկույթը օգտակար է ու տեղին:

Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: 

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: 
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

Ինչո՞ւ է Նոր տարվա ընթացքին համընկնում պահոց շրջանը:
Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: 
Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

Ի՞նչ է Ճրագալույցի Ս. Պատարագը
Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին:  
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: 
Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Ս. Ծննդյան այլ արարողություններ
Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է  Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը: 
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: 
Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:

Սուրբ Ծննդյան արարողությունների ժամանակացույց
– Հունվարի 5-ին` ժ. 17.30-ին,  բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի տոնական Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը:
–  Հունվարի 6-ին` ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ս. Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն: Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին:
– Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց:  Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
-Հունվարի 13-ին` Տիրոջ   Անվանակոչության օրն է: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
–  Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը: Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել` Տնօրհնեքի:

© Առլեն Շահվերդյան, 05.01.2012 


5 Comments

  1. Karen says:

    Օրհնյալ է հայտնությունը ՔՐԻՍՏՈՍԻ… Մեզ և ձեզ մեծ ավետիս….

  2. Karen says:

    Առլեն ջան շատ շատ շնորհակալություն այս գրառման համար….. Իրոք, որ մեր շրջանում քիչ կամ էլ ընդհանրապես չգիտեն քիրստոնեական կարևոր և առանցքային տոների մասին…. Նմանօրինակ միջոցներով պետք է մարդկանց սովորեցնել ճիշտը և քրիստոնեականը, քանզի մեր օրերում աղանդավորական շարժումները ուզում են խեղաթյուրել և կործանել մարդկանց…./չնայած, որ ես չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց մտածելակերպը…./
    Ի դեպ, կցանկանայի, որ կայքում ավելի շատ լինեին նման գրառումները…..

  3. Karen says:

    Հուսով եմ կհետևես խորհուրդիս….

  4. […] Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիս… […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,385 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: