Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Նոր տարի / New Year » Մի երգի պատմություն. “L’amour est bleu”

Մի երգի պատմություն. “L’amour est bleu”

1967 թվականին Եվրատեսլիում հնչեց մի երգ, որն այնքան անուշ էր, որ թեև բուն մրցույթում զբաղեցրեց 4-րդ տեղը, սակայն գերեց բոլորի սրտերը: «Սերը կապույտ է» երգը պատմում էր այն մասին, թե որքան ջինջ ու պարզ, երկնքի պես կապույտ ու զվարթ է սերը, երբ սիրելի էակդ կողքիդ է: Երգի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Անդրե Փոպպը, խոսքերը գրել է Պիեռ Կուրը: Սակայն այդ երգը չէր ունենա այդ հմայքը, եթե այն այդպես մեղմ ու քնքուշ կերպով չկատարեր գեղանի երգչուհի Վիկի Լենդրոսը: Նրա կանացի ու նրբագեղ ներկայությունը բեմում գերել էր բոլորին, իսկ երգի անզուգական կատարումը դեռ երկար հիշվեց: «Սերը գորշ է, երբ դու չկաս և ջինջ, երկնքի պես պարզ ու կապույտ, երբ սիրելիդ կողքիդ է: Սերը գորշ է, երբ սիրելիդ հեռու է և կապույտ է, զվարթ, երբ սիրելիդ բռնում է ձեռքդ ու քեզ նայում սիրող հայացքով», – իր անուշ ձայնով երգում է երգչուհին` առանձնահատուկ հմայք հաղորդելով երգին:

Սակայն այս երգը այդքան երկար կյանք չէր ունենա, եթե 1968 թվականին ֆրանսիացի աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Փոլ Մորիան (1925-2006 թթ.) այն չմշակեր նորովի, չներկայացներ սիմֆոնիկ մշակմամբ: Այս տարբերակը այնպիսի անջնջելի հետք թողեց մարդկանց սրտերում, որ հնչում ու հիշվում է առ այսօր: Ասեմ ավելին. համոզված եմ, որ Ձեզանից շատերն են լսել այս ստեղծագործությունը: Այն հնչում էր նաև սովետական շրջանում. շատ-շատերը կհիշեն, որ այս երաժշտական ստեղծագործությունը հաճախ էր հնչում  հայրենական հեռուստա- և ռադիոհաղորդումներում ու ռադիոներկայացումներում: Հավելեմ, որ հայտնի ու սիրված դիրիժորի այս մշակումը հինգ շաբաթ շարունակ առաջին տեղում էր բոլոր երաժշտական սանդղակներում: Փոլ Մորիան համագործակցել  է իր ժամանակի գրեթե բոլոր մեծանուն երգիչների ու երաժիշտների հետ, այդ թվում մեր պարծանք` Շառլ Ազնավուրի:

Ես անսահման սիրում եմ Փոլ Մորիայի հանրահայտ այս մշակումը, որի առաջին իսկ հնչյուններից ինձ համար գարուն է գալիս: Ամեն անգամ այս երգը ինձ բերում է գարուն, այն ձմեռային խորհրդավորության ու մեղմության հմայք ունի իր մեջ, ամանորյա հեքիաթի տրամադրություն, ինչպես նաև ամառային կրքերի ու զվարթության համադրություն, աշնանային մեղեդայնություն և, իհարկե, գարնանային կենսախնդություն: Այս երգի հետ ինձ համար գարնանային ձնծաղիկ է ծաղկում, և, ասես, արագ ընթացքով հոսում է կարկաչուն գետը: Ես սիրում եմ կյանքը և սիրում եմ սիրել այն այս երգի ներքո: Երբ սիրահարվում եմ հակառակ սեռի մի չքնաղ էակի, ապա իմ ներսում սկսում է հնչել այս երգը` որպես սիրո անսահման արտահայտություն կնոջ նկատմամբ:

Ձեզ այս պահին առաջարկում եմ ունկնդրել այս հրաշալի ստեղծագործությունը, տեղափոխվել հին ու անուշ օրերի գիրկը, վերհիշել կյանքի հաճելի դրվագները, անուշ հույզերը: Այս երգը արթնացնում է քաղցր հիշողություններ ու ապագայի նկատմամբ հոգիդ լցնում անսահման լավատեսությամբ և դրական լիցքերով: Վայելեք երգը:
© Առլեն Շահվերդյան, 16.12.2011 


4 Comments

  1. Anna says:

    Իսկապես շատ գեղեցիկ երգ է :))

  2. Մելինե says:

    ինչքան եմ սիրում ես գործը,,, բայց այ ահագին բան նրա մասին նոր իմացա: Շնորհակալ եմ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 555,777 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: