Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Հայք / Armenia » Սվետլանա Գրիգորյան. Յուրաքանչյուրիս սրտում

Սվետլանա Գրիգորյան. Յուրաքանչյուրիս սրտում

Մեզանից յուրաքանչյուրի սրտում հայ բեմարվեստի մեծ երախտավորներ Սվետլանա Գրիգորյանը և Կարպ Խաչվանքյանը անջնջելի հետք են թողել` պարգևելով լուսավոր, ջինջ ու մարդկային էմոցիաներ, ապրեցնող էմոցիաներ: Մեծանուն ու անսահման սիրված դերասան Կարպ Խաչվանքյանը, ցավոք, արդեն մեզ հետ չէ և մնացել է մեր սրտերում իր արտիստիկ կերպարով ու պայծառ հոգով: Փա՛ռք Աստծո, որ մեզ հետ է այսօր նրա անբաժանելի խաղընկերուհին, ոչ պակաս սիրված Սվետլանա Գրիգորյանը, մարդ ով մեծ ներդրում ունի հայ թատերարվեստի զարգացման գործում, իսկ նրա դերակատարումներն անհնար է դիտել առանց համակրանքի, հիացմունքի, ժպիտի: Այս մարդիկ մեր ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ այս ասպարեզում, մեր բոլորի սիրելիները, մեր ազգի երախտավորները: Այս օրերին նշվում է մեծ դերասանուհու ծննդյան հոբելյանը: Որքան եմ ուրախանում, որ նշվում ու գնահատվում է նրա գործը, ստեղծագործությունը նրա ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ: Որքան եմ ուրախանում, որ մեր ժողովուրդը կամաց-կամաց սովորում է սիրել ու գնահատել իր մեծերին, իր արժանավորներին նրանց կյանքի ու գործունեության օրոք, և մեզանում հետզհետե իր դիրքերը զիջում է «Գնա մեռի, արի սիրեմ» անհեթեթ մոտեցումը: Իր կենդանության օրոք պիտի ըստ արժանվույն գնահատվի յուրաքանչյուր երախտավոր, և ոչ միայն մշակույթի բնագավառում, այլև մյուս բոլոր` տնտեսական, քաղաքական, ռազմական, քաղաքացիական և բազմաթիվ այլ բնագավառներում:
Ծնունդդ շնորհավոր սիրելի Սվետլանա Գրիգորյան: Առողջություն ու երկար տարիների կյանք եմ մաղթում: Պատիվ ունեմ, որ Ձեր ժամանակակիցն եմ: Ձեր բարի ու լուսավոր էությունը, կանացի հմայքը, հնչեղ ու վարակիչ ծիծաղը, անքննելի ներդրումը հայ բեմարվեստում, Ձեր պարզ ու մարդկային կերպարը մշտապես յուրաքանչյուրիս սրտում է ու կլինի այդպես միշտ: Ես իմ հոգու պարտքը համարեցի անպայման անդրադառնալ Ձեզ ու Ձեր հոբելյանին: Համոզված եմ, որ այս շնորհավորանքիս կմիանան բոլորը` սիրո, երախտիքի ու շնորհավորանքի յուրահատուկ սրտի խոսք հղելով Ձեզ: Սիրելի՛ Սվետլանա, թող անսպառ լինի Ձեր էներգիան ու մարդկային կենսախնդությունը: Կենսախնդություն, որով երկար տարիներ համակվել է մի ամբողջ ժողովուրդ:

Հարգանքով`
Առլեն Շահվերդյան
© «Arlenshah.wordpress.com» հեղինակային բլոգ-կայք, 2011 թ. նոյեմբերի 6:


6 Comments

  1. LUSINE says:

    Shat hatjeli anaknkal er, andzamb tjanachum em Svetlanain ev miayn avelatsnem, vor kyanqum, nuynqan erandov li e, humorov aprokh:)))))))))))))))))))))))))

    • Վայ շատ մերսի Լուսինե ջան քո լուսավոր «comment»-ի համար: Դու ԱՌԱՋԻՆՆ ես, ով արձագանքեց, արագ արձագանքեց իմ այս նոր հոդվածին: Իսկապես առանձնահատուկ հաճույք է գրել Սվետլանա Գրիգորյանի մասին: Ասեմ ավելին, նրա մասին գրելիս անկախ քեզնից մի բարի ու անուշ ժպիտ է գալիս դեմքիդ:
      Չէի կարող չգրել Սվետլանայի մասին: Այս րոպեներին Հ1-ով ցուցադրվում է նրա ծննդյան հոբելյանին նվիրված հանդիսությունը, ելույթ են ունենում հայ մեծերը: Այս ամենը ոգևորեց իմ կայքում անպայման անդրադառնալու Սվետլանային ու շնորհավորելու նրան: Հուսով եմ, որ այս հոդվածս կհասնի իրեն` որպես մարդկային անկեղծ գնահատանքի արտահայտություն:
      Մերսի խոսքերիդ համար: Դու իսկապես երջանիկ մարդ ես, որ ճանաչում ես նրան: Ես էլ պատիվ ունեմ ճանաչելու քո նման հրաշք ու լուսավոր մարդու:

  2. Սիրելի բարեկամներ, այս հոդվածը հրապարակեցի նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, և ընդամենը 5 ժամ անց` երեկոյան ժամը 20:00-ի դրությամբ «Armenian Blog Feeds (Armfeeds)»-ում այն դիտվել է արդեն 200 անգամից ավելի!!! Ես շատ շնորհակալ եմ բոլորիցդ Ձեր ուշադրության համար: Համոզված եմ, որ ով արդեն կարդացել է այս հոդվածը իր սրտում միացել է տիկին Սվետլանա Գրիգորյանի հասցեին ուղղված իմ անկեղծ բարեմաղթանքներին: Եվս մեկ անգամ շնորհակալություն: Ես հուսով եմ, որ գրել եմ ոչ միայն իմ, այլև բոլորիդ սրտից:
    Ջերմորեն ողջունում եմ:
    Հարգանքով`
    Առլեն

  3. Sirarpi says:

    Ես նույնպես միանում եմ շնորհավորանքի խոսքերին: Անձամբ ես շատ եմ սիրում Սվետլանա Գրիգորյանին. նա անկրկնելի է, էներգիայով լեցուն և միշտ անկանխատեսելի: Առլեն ջան, շատ գովելի է, որ անդրադառնում ես մեր մեծերին և ընթերցողիդ տեղյակ պահում լավ իրադարձություններին:
    Հարգանքներով՝
    Սիրարփի:

    • Շատ շնորհակալ եմ Սիրարփի ջան ջերմ խոսքերի ու գնահատականի համար:
      Ես գնահատում եմ, որ դու միշտ ուշադիր ես բլոգիս նյութերի նկատմամբ:
      Այո, իսկապես Սվետլանա Գրիգորյանը մեր մեծություններից մեկն է: Պետք է փայփայել նման նվիրյալներին, ովքեր իրենց ամբողջ կյանքը դրել են իրենց սիրելի գործի մեջ: Երանի թե ամեն մեկը մեր հասարակության մեջ իր գործն անի նույն սիրով ու նվիրումով, նույն անկեղծությամբ: Շնորհակալ եմ, որ միանում ես շնորհավորանքին:
      Ես էլ մշտապես հետևում և աստղանիշով քվեարկում եմ քո նյութերին` սեղմելով «homepage»-իս «ImAngleren» պատկերանշանը ու այցելելով քո հետաքրքիր և ուսանելի բլոգ:
      Հաջողություններ եմ մաղթում հետագա գործունեությանդ և ուսման մեջ:
      Հարգանքով`
      Առլեն:

      • Sirarpi says:

        Իսկապես. նա այնքան կյանք է ներդնում իր աշխատանքի մեջ, որ անհնար է նրա կերտած կերպարների կողքով անտարբեր անցնել: Նա վառ օրինակ է՝ աշխատանքը մաքսիմում ջանասիրությամբ կատարելու համար:
        Շնորհակալ եմ նաեւ մաղթանքների համար:
        Հարգանքներով՝
        Սիրարփի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,385 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: