Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Երգիծական / Satirical » Մի հատ մո՜ւկ…

Մի հատ մո՜ւկ…

Մի հատ մո՜ւկ մի օր մի տան խոհանոցի պատի անցքից նկատում է, որ գետնին պանրի կտոր է ընկած: Մուկը մտածում է. Էս ի՜նչ լավ է, ի՜նչ լավ տուն եմ ընկել, գնամ պանիրը ուտեմ…»: Սակայն հենց նա գլուխը հանում է պատի անցքից, խոհանոցում լսվում է. «Մյաաաո՜ւ…»: Մուկը նեղվում է. «Էէէէէէ՜հ, էս տանը կատու կա…»: Նա վախից դուրս չի գալիս անցքից: Հաջորդ օրը մուկը դարձյալ փորձում է իր բախտը, բայց հեեեե՜նց գլուխը մի փոքր հանում է անցքից դուրս` էլի լսվում է. «Մյաաաո՜ւ…»: Մուկը շատ է նեղվում, մի կողմից վախն է կատվի հանդեպ, մյուս կողմից ախորժելի ու անուշաբույր պանրի կտորը` խոհանոցի հատակին: Եվ այդպես մի ամբողջ շաբաթ. հենց մուկը գլուխը միիիի՜ քիչ դուրս է հանում` լսվում է «Մյաաաո՜ւ», և մկնիկը ստիպված վախից ներս է գնում: Նա արդեն սկսում է անիծել այն օրը, որ մտավ այդ խոհանոցը: Եվ ահա մի օր, երբ մկնիկը հերթական անգամ փորձում է առաջանալ ու հասնել պանրին, նա հանկարծ լսում է այսպիսի ձայն. «Հա՜ֆ, հաֆ, հա՜ֆ…»: Մուկն անչափ ուրախանում է: «Ի՜նչ լավ է, եթե շունն էստեղ է, ապա կատուն հաստատ փախել է, գնամ ու վերցնեմ պանիրը», – մտածում է նա: Առանց վարանելու արագ դուրս է գալիս թաքստոցից ու նետվում է դեպի պանիրը: Մեկ էլ հանկարծ դարան մտած կատուն սեղանի վրայից ցատկում է ու միանգամից բռնում խեղճ մկնիկին: Մուկը խառնվում է իրար, շփոթվում, թե այս ինչպե՞ս եղավ, ո՞նց, կատուն որտեղի՞ց հայտնվեց: Ու կատուն խորամանկ ժպտակով պատասխանում է. «Ապե՜ր, միշտ էլ լավա երկրորդ լեզու իմանալը…»:🙂
© Առլեն Շահվերդյան, 23.08.2011


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: