Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Իմաստություն / Wisdom » Երկու հիվանդի պատմություն… Կարդացեք անպայման

Երկու հիվանդի պատմություն… Կարդացեք անպայման

Երկու հիվանդի տեղավորել էին նույն հիվանդանոցային համարում: Նրանցից մեկի մահճակալը սենյակի միակ պատուհանի կողքին էր: Նրան թույլ էին տալիս օրական 1 ժամ նստել անկողնում, որպեսզի մաքուր օդ շնչեր, և հիվանդ թոքերից դուրս մղվեին ախտածին նյութերը: Մյուս հիվանդի մահճակալը հեռու էր պատուհանից: Նրան շարժվել էր չէր կարելի, էլ ուր մնաց թե մոտենար պատուհանին: 

Առաջին իսկ օրվանից նրանք մտերմացան, սիրում էին ժամերով զրուցել տարբեր բաների մասին: Խոսում էին իրենց կանանց, երեխաների, տների ու աշխատանքի, զինվորական ծառայության մեջ իրենց երբեմնի զբաղվածության մասին: Ի՞նչ էր մնում ուրիշ անել, չէ՞ որ երկուսն էլ այնտեղ էին բուժվելու համար, մնալու էին երկար ժամանակով, և չխոսել ու չկիսվել սենյակակցի, ինչ-որ տեղ` նաև բախտակցի հետ, հնարավոր չէր: Խոսք` խոսքի հետևից, միտք` մտքից հետո, և ահա նրանք արդեն բավականաչափ մտերիմ էին: 

ՈՒ թեև երկուսին էլ տանջում էր ծանր հիվանդությունը, սակայն կար մի բան, որ զարդարում էր նրանց առօրյան: Բանն այն է, որ նրանց հիվանդանոցային կյանքի ամենահետաքրքիր պահն այն էր, երբ պատուհանի կողքին պառկած հիվանդը սովորականի պես ցերեկվա ժամին վեր էր կենում, նստում անկողում ու սկսում նայել պատուհանից դուրս` գեղեցիկ ու գունեղ կերպով նկարագրելով այն ամենը, ինչ տեսնում էր: Մյուս հիվանդի համար դա օրվա ամենաչքնաղ ու երանելի ժամանակն էր, քանի որ նա, լսելով ընկերոջը, մտովի կտրվում էր իր մահճակալից, սկսում էր երազել, պատկերացնել իրեն ապաքինված ու իր սիրելիների` կնոջ ու երեխաների շրջապատում, իր տանը: Նա զվարթանում էր, լցվում հույսով, դառնում ավելի կենսուրախ, չէ՞ որ իր սենյակակցի նկարագրած աշխարհն այնքա՜ն գեղեցիկ էր, շարժո՜ւն, ուրա՜խ, լուսավո՜ր, անցավ, անհոգ, աշխարհ, որից նրանց բաժանում էր հիվանդանոցային այդ սառը պատը, աշխարհ, որի հետ նրանք կապված էին ընդամենը մի նեղլիկ պատուհանով:

Իսկ պատուհանի մոտ նստած հիվանդը շարունակում էր նայել ու պատմել, թե որքան գեղեցիկ լիճ էր տեսնում այնտեղ: Նա ասում էր, որ այդ լիճը շրջապատում էր մի կանաչ ու զվարթ այգի: Նա տեսնում ու պատմում էր ընկերոջը, թե ինչպես են լճում անհոգ լող տալիս գեղանի կարապներն ու ծիծաղաշարժ բադիկները, ինչպես են երեխաները լողում իրենց նեղլիկ նավակներով, թե ինչպես են սիրահարները ձեռք ձեռքի բռնած ու գրկախառնված քայլում գունագեղ ծաղիկներով զարդարված արահետների միջով, թե ինչպես են նրանք քնքշորեն համբուրվում` իրենց անուշ համբույրներով ազդարարելով սիրո ու գեղեցկության տոնը: Նա շարունակում էր հիացական պատմել այգում տիրող ուրախ տրամադրության մասին, նկարագրել հեռվում նշմարվող գեղեցիկ ու մեծ քաղաքի լույսերը, քաղաք, որն արտացոլվում էր երկնի կապույտին` նկատելի երիզ թողնելով հորիզոնում: Մի անգամ պատուհանի մոտ պառկած հիվանդը, նույնիսկ, տեսավ ու հիացած պատմեց, թե ինչպիսի զվարթ շքերթ էր անցնում այգով, և թե ինչպես շքերթի ուրախ մասնակիցները եկան ու անցան հիվանդանոցի պատերի կողքով: ՈՒ թեև հեռվում պառկածի համար շքերթի ձայները լսելի չէին, սակայն նա կարող էր պատկերացնել այդ ամենը, քանի որ ընկերը նկարագրում էր շատ վառ, կենդանի կերպով, տպավորիչ բառերով:

Այսպես անցան օրեր, շաբաթներ, ամիսներ: Մի օր, երբ բուժքույրը մտավ հիվանդասենյակ, որպեսզի ջրով լցնի նրանց լոգամանները, հայտնաբերեց պատուհանի մոտ պառկած հիվանդի անշնչացած մարմինը, նա մահացել էր խաղաղ ննջելու ժամանակ: Բուժքույրը շփոթվեց, հետո ուշքի եկավ ու կանչեց մյուս բժիշկներին, որպեսզի դուրս հանեն դիակը: Ընկերոջ կորուստը սգող մյուս հիվանդը, առաջին իսկ հնարավորության ժամանակ, խնդրեց բուժքրոջը, որպեսզի իր մահճակալը տեղափոխեն պատուհանի մոտ: Բուժքույրը չառարկեց, և նրան տեղախոխեցին ընկերոջ տեղը: Երբ հիվանդանոցի աշխատակիցները համոզվեցին, որ նա հարմար տեղավորվել է, լքեցին սենյակը` թողնելով նրան մենակ: Մեծ դժվարությամբ, ահավոր ցավեր զգալով, բոլոր ուժերը գործադրելով` հիվանդը մի կերպ ձգվեց դեպի պատուհանը, բարձրացավ, որպեսզի տեսնի՜, վերջապես տեսնի՜ արտաքին գեղեցիկ աշխարհը, որի մասին այդքա՜ն պատմել էր ընկերը: Սակայն երբ նրա դեմքը հասավ պատուհանին, հիվանդը ապշե՜ց, իր առջև պատ էր, այո՛, այո՛, պատուհանից այն կողմ դատարկ պատ էր: Հիվանդը քարացել էր, նա չէր հասկանում: Երբ բուժքույրը վերադարձավ նա հարցրեց, թե այդ ինչպե՞ս էր իր հիվանդ սենյակակիցը տեսնում ու նկարագրում պատուհանից այն կողմ եղած այդքա՜ն գեղեցիկ բաները: «Տեսնո՞ւմ, -զարմացած հարցրեց բուժքույրը, – ձեր մահացած ընկերը կույր էր, նա անգամ պատը չէր կարող տեսնել»: Հետո ավելացրեց. «Երևի նա այդպիսով փորձում էր ձեզ ոգևորել…»:

Հետգրություն. Վիթխարի երջանկություն է մյուսներին երջանիկ դարձնելը` անկախ մեր վիճակից, անկախ ամեն ինչից: Կիսված թախիծը վշտի կեսն է միայն, իսկ կիսված երջանկությունը կրկնակի է, կիսելով այն մենք երջանիկ ենք դարձնում նաև մեկ ուրիշին: Եթե ուզում եք Ձեզ հարուստ զգալ, ապա հաշվեք այն ամենը, ինչը ձեռք եք բերել առանց գումարի, չէ՞ որ կան բաներ, որոնք փողով չի կարելի գնել:

Պատմության թարգմանությունը (անգլերեն բնօրինակից) և գեղարվեստական մատուցումը` Առլեն Շահվերդյանի:

Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
 

Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.


9 Comments

  1. Arsine says:

    Hianali patmutyun,vor@ artnacnum e miayn bari u hogatar linelu zgacmunq mardu u aravel evs qo mterimneri handep,Voxjunum em ,huzum u miarjamanak hiacnum en ays toxer@

  2. Anush says:

    Sa dzer patmvacqn e hargeli Arlen,es xosqer chem gtnum aselu, ev mite kareli e sharadrel srti xosqy lok barerov, ete dzez djvar che patasxaneq harcis

    • Հարգելի Անուշ, շնորհակալություն Ձեր «comment»-ի համար: Դրա առաջին մասն անհասկանալի է հարց է թե կարծիք: Ամեն դեպքում ասեմ, որ պատմվածքը իմը չէ, ես այն թարգմանել եմ անգլերենից ու գեղարվեստորեն մատուցել: Այն պատմվածքները, որոնք ես եմ գրել` միանգամից հստակ նշված են, քանի որ ես իմ պատվածքների տակ ստորագրում եմ: Այս պատմվածքը հեղինակ չունի, այն տարածված պատմվածք է, սակայն քանի որ չուներ հայերեն համարժեք տարբերակը և, միևնույն ժամանակ, շատ հուզիչ էր ու ուսանելի, ապա պարտքս համարեցի անպայման թարգմանել այն ու ներկայացնել իմ ընթերցողներին, այդ թվում նաև Ձեզ:
      Ինչ վերաբերվում է Ձեր «comment»-ի երկրորդ մասին` հարցադրմանը, ապա նախ այն կապ չունի այս պատմվածքի հետ ու, ամենայն հավանականությամբ, վերաբերվում է Սվետլանա Գրիգորյանի մասին իմ այսօրվա նյութին: Ասեմ, որ այո, սրտի խոսքը պետք է արտահայտել բառերով, այլապես մեր կյանքում երբևէ չէր լինի սիրո որևէ խոստովանություն: Սակայն համաձայն չեմ Ձեր` «լոկ բառերով» ձևակերպմանը, քանի որ ոչ մի սրտի խոսք չի կարող սահմանափակվել լոկ բառերով: Բառերը, խոսքերը դրանք սրտի խոսքի արտահայտչամիջոցներից մեկն են, քանի որ սրտի խոսքը փոխանցվում է ինչպես հենց խոսքերով, այնպես էլ բազմաթիվ այլ արտահայտչամիջոցներով, մի ամբողջ հուզազգացմունքային ֆոնով:

  3. Anush says:

    Այսօր ամեն ինչ ուրիշ է,այսօր իմ երգն էլ ուրիշ է,
    Այսօր աչքերս չեն փայլում,չեն երազում,չեն առկայծում…

    Այսօր ես ապրում եմ այսօր,չկա երեկ, չկա վաղը,
    Այսօր ես այլևս հյուր չեմ,այլ քաղաքիս լույսն այսօրվա
    Իմ քաղաքի աղբ-ախտերի աղտոտ մարդկանց խիղճն այսօրվա:

    Ձեռքիս ավել ու մի սավոկ,աղբամանն էլ ուսիս առած,
    Ես քայլում եմ փողոցներով, ինչպես պառավ` ցուպս պահած…
    Իմ խե~ղճ քաղաք, շատ ես հոգնել,ծերացել ես, գուցե մաշվել,
    Այսօր ես քո սիրտն եմ պաղած,դու էլ մայրս` ցավից սառած:

    Ամենքն իրենց հետքն են թողնում քո մայթերին ամայացած,
    Իրենց աղբ-աղտերի աղտոտ բարքի հետքը` մութ ու վառված.
    Մեկն իր ծխած ծխախոտի սպին է թողել չհանգցրած,
    Մեկն իր վշտից թրջված թղթեր` ոտքերի տակ խուլ-համրացած,
    Մեկն իր ձեռքի աղբն է նետել…սիրտն է նետել ստից խեղդված…

    Այսօր ամեն ինչ ուրիշ է,այսօր իմ երգն էլ ուրիշ է,
    Ցավն ուրիշ է,սերն ուրիշ է,դեղն ուրիշ է …ես… ուրիշ եմ… ես:

    Մ.Ա.
    06.11.2011թ.
    shnorhakal em ,vor pordzel eq indz hasceagrvac meknabanutyun toghnel,ev arhasarak, shnorhakal em dzer kayqum zeteghvac nyuteri hamar es dranc achalrjoren hetevum em.Dzez em ugharku im steghcagorcutyuny,vory karcum em piti hetaqrqri,kanxav shnorhakal em yntercman hamar.

    • Հարգելի Անուշ, ես չեմ փորձել Ձեզ հասցեագրված մեկնաբանություն թողնել, ես այն թողել եմ:
      Շնորհակալություն Ձեր բանաստեղծություններն ուղարկելու համար: Դրանք հետաքրքիր են և ուրույն: Հաջողություն եմ մաղթում Ձեր հետագա ստեղծագործական գործունեության մեջ:
      Շնորհակալություն նաև կայքիս հետևելու համար:
      Հաջողություն Ձեզ:
      Հարգանքով`
      Առլեն:

  4. Anush says:

    Փախչել այնքան հեռու,որքան…ես ել գիտեմ…
    Ես ել գիտեմ,որ փախչելիս չեն ազատվում,
    Չեն ազատվում կապանքներից ես ու եսի,
    Ես ու եսի անեծքներից` անդունդի ծայր խորտակումի,
    Խորտակումի,խոշտանգումի, հողից պոկված ազատումի,
    Ազատումի` երազ պահած հոգնած ու ծեր դալուկ սրտի,
    Դալուկ սրտից քամած կյանքի վերջից կառչած այս հեգնանքի,
    Հեգնանք` հեգնող Սոկրատի,թե Նիցշեի սուր ծիծաղի:
    Կյանքս ումն է ?…իմն է գուցե?,բայց ոչ իմոք,
    Բայց ոչ իմոք դարձած կրակ անհուր լեզվիս,
    Անհուր լեզվիս բառերն անզգույշ մաշված երգիս,
    Մաշված երգիս,լալկան երգիս,խոցող երգիս…
    Խոցող երգիս խուլ հառաչից ես կփախչեմ,
    Ես կփախչեմ? …ա~խր ինձնից ես ուր փախչեմ:
    Իմ ու իմ հետ կռիվ ունեմ,ինքս իմ մեջ պայքարում եմ,
    Պայքարում եմ անհույս խաղի` բուռ հաղթական տոնի համար,
    Տոնի համար, հոգուս տոնի խաղաղական երթի համար,
    Երթի համար կամ շքերթի,որ սկիզբ ու վերջ չի ճանաչում,
    Չի ճանաչում ոչ մի եսի,ոչ ել եսից պոկված եսի:
    Ես մենակ չեմ ինքս ինձ հետ,իմ ու իմ մեջ երկբայում եմ,
    Երկբայում եմ այս նժարի անհամաչափ բաբախումից,
    Բաբախումից նվաղում եմ,անձս երկու կես եմ անում,
    Բայց դե սիրտս չի հանդարտվում` աղմկում է ու հառաչում…
    Հառաչում է իմ ուիմ դեմ բոցկլտացող վերջին հուրով,
    Վերջին հուրով, դարից խլած խենթ պայթունի մի հնչյունով,
    Մի հնչյունով,որ չսպասեց իր հնչեցման ճիշտ վայրկյանին,
    Ճիշտ վայրկյանին ես ինձ ու ինձ կասեմ սպասիր, լույս թախիծով:
    Լացիս համար դու ինձ ներիր,ես ու ես միշտ լուռ ենք լացել,
    Լուռ ենք լացել,չենք արտասվել կյանքից բաժին հասած վերքից,
    Հասած վերքից, ցավ ու դավից,մեզ “սպիացնող” ժամանակից,
    Ժամանակի մղկտումից իմ վերքերը դարձան երգիչ,
    Երգիչ դարձա, դարձա պոետ,դասեր առա Զրադաշտից,
    Զրադաշտից խղճահարված ու հովվապետ ավանակից,
    Ես հեռացա իմ եսերից, անդնդախոր այս վայրէջքից,
    Անդնդախոր այս վայրէջքում ես ու ես ձգում ենք`վանում…

    Մ.Ա.
    20.09.2011

    Uzum em evs meky handznel dzer datin husalov ,vor ayn evs dzez khetaqrqri,shnorhakalutyun hargeli Arlen

  5. ARAMO says:

    lavn er

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,226 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: