Հայաստանի բնաշխարհը հարուստ է ու բազմազան: Կենսաբազմազանության տեսակետից մեր երկիրը յուրահատուկ է ամբողջ Հարավային Կովկասում: Մեր բնաշխարհի մի մասնիկն է նաև կովկասյան կամ առաջավորասիական ընձառյուծը, որի թվաքանակը, ցավոք, չափազանց քիչ է. Հայաստանում մնացել է ընդամենը մի քանի կովկասյան ընձառյուծ: Նրանք ունեն մեր հոգածության և պահպանության կարիքը: Այս ուժեղ կենդանին այժմ գտնվում է շատ փխրուն վիճակում` ապրելով առանց այդ էլ արդեն նույնքան փխրուն էկոհամակարգում: Մեկ անզգույշ կամ անհեռատես քայլ` և մենք կկորցնենք կովկասյան ընձառյուծին: Ցավոք, նրան հատկապես սպառնում է որսագողությունը, որը թիվ մեկ խնդիրն է այս կենդանու անվտանգ գոյության ապահովման հարցում: Մենք պարտավոր ենք պահպանել նրանց, պահպանել մեր անկրկնելի բնության յուրաքանչյուր արարածին, չէ՞ որ նրանք բոլորն ունեն նույնպիսի ապրելու իրավունք, ինչպես և մենք: Իսկ պահպանելու համար պետք է ճանաչել ու սիրել ու գնահատել: Վայրի կենդանիներից շատերը ապրել են մեզանից` մարդկանցից, առաջ և, ով՞ գիտե, միգուցե ապրեն նաև մեզանից հետո: Այնպես որ, մենք իրավունք չունենք վերացնել նրանց: Մինչդեռ անօրինական որսագողությունն ու բնության անհեռատես ու անխնա կերպով շահագործումը հաճախ հասնում է աղետալի ծավալների: Բնապահպանական կառույցների և բնասեր անհատների ջանքերին հակառակ` ոմանք շարունակում են շահույթ ստանալու նպատակով դաժանորեն սպանել կենդանիներին, հատել անտառները, բնությունը դիտելով որպես իրենց սեփականությունը: Եթե այսպես շարունակվի, ապա մենք անվերադարձ կկորցնենք շատ վայրի կենդանիների, որոնք այսօր խիստ անպաշտպան են մարդու առջև: Հայաստանի բացառիկ բնաշխարհը նույնպես ունի մեր բոլորի հոգածության, ուշադրության, խնամքի կարիքը: Յուրաքանչյուրս մեր տեղում և մեր կարողությունների չափով պետք է օգնենք բնությանը հարատևելու: Ամեն մեկս մեր մասով պետք է նպաստենք բնապահպանությանը: Եթե գործունեության բերումով ի զորու չենք զգալի օգնություն ցուցաբերել կամ զգալի չափով, ակտիվորեն ներգրավվել բնապահպանական արդի խնդիրների լուծմանը, ապա գոնե պետք է մեր ունեցած հնարավորություններով ու լծակներով նպաստենք այդ խնդիրների վերհանմանը, լայնորեն արծարծմանը, գոնե պիտի ջանանք չփչացնել ու պահպանել այն ամենը, ինչը դեռ մնացել է, այն ամենը, ինչը մենք պետք է փոխանցենք գալիք սերունդներին: Այս համատեքստում խոսքը վերաբերվում է մեծ կամ փոքր բնապահպանական նպաստավոր քայլերին` սկսած ծառի ճյուղը անիմաստ, անտեղի կոտրելը բացառելուց մինչև շրջակա միջավայրը, մեր հայրենի բնությունը մաքուր ու անվնաս պահելը, մեր զավակներին, մեր հայրենակիցներին բնության նկատմամբ սեր ու գորովանք փոխանցելը: Եթե սիրենք մեր հայրենի բնությունը, ապա ավելի կսիրենք, կհարգենք ու կգնահատենք նաև միմյանց: Մեր հայրենի բնության մի գանձ էլ կովկասյան ընձառյուծն է: Նրա պահպանության և այդ խնդրի վերհանման հարցում մեծ է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia, ԲՀՀ Հայաստան) կարևոր դերը: Վայրի բնության այս բացառիկ գեղեցիկ ու հազվագյուտ կենդանատեսակի պահպանությանն ուղղված` «WWF Armenia»-ի շնորհակալ ջանքերի մասին առավել մանրամասն կարդացեք մասնաճյուղի կայքում:
© Առլեն Շահվերդյան, 15.05.2011, 11.01.2012
Ընձառյուծի լուսանկարները` © WWF Հայաստան / Ա. Մալխասյան / Ի. Խորոզյան / Մ. Բոյաջյան
Read the English information about WWF Armenia’s efforts on Caucasian leopard Conservation.
Կարդա նաև նորագույն տեղեկույթը | Read also the newest info:
- «Լռության գինը» գրքի շնորհանդեսը / The Presentation of the book “The Value of Silence”
- WWF-ի ջանքերը ընձառյուծի պահպանության ուղղությամբ տալիս են իր արդյունքները / Conservation efforts show results: new evidence of Leopards in Southern Armenia – WWF continues…
- Կարեն Մանվելյան. Մշակույթը մեզ շրջապատող աշխարհը խնայելու կարողությունն է / Karen Manvelyan: Culture is the ability to take care of the World around us
___________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Կարդացեք Բնության համաշխարհային հիմնադրամի, «Երկրի ժամի», ինչպես նաև WWF-Հայաստանի վերաբերյալ իմ հոդվածները բլոգի «WWF-Armenia» բաժնում:
ATTENTION!
Read my articles about WWF, “Earth Hour” as well as WWF-Armenia in the “WWF-Armenia” Category of the blog.
Շատ հետաքրքիր կայք է:
Շատ շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ այսուհետև հետևելու եք իմ հրապարակումներին նաև «Facebook»-ում իմ էջի միջոցով:
Հարգանքով, Առլեն:
[…] Նրանք գտնվում են անհետացման վտանգի տակ / They are under threat of e… (Article about caucasian leopard and WWF Armenian branch’s efforts of its protection) […]
I constantly spent my half an hour to read this blog’s posts every day along with a
mug of coffee.
Thank you very much 🙂