Քո շնորհիվ երկինքը ինձ այդքան մոտ է


Քո շնորհիվ երկինքը ինձ այդքան մոտ է…

Ամեն անգամ, երբ ձեռքերս վեր եմ պարզում
Ու գրկում եմ լուրթ երկնքի անհուն «ծովը»,
Երբ կարոտի իմ երազում
Ինձ շոյում է ծիրանենու անուշ հովը,
Երբ սավանից ճերմակաթույր կարծես զվարթ դեմքով նայում
Ու ժպտում են ծաղիկները գարնանային,
Երբ կարկաչուն գետը վարար
Իր ջրերով արագահոս ամեն գնով փորձում է միշտ ինձ հմայի,

Ես այդ պահին քեզ եմ հիշում և քո մեղմիկ համբույրները`
Որպես երկնի անհուն «ծովի» թարմաբույր բրիզ
Ձյունաճերմակ դեմքդ եմ հիշում
Եվ հիշում եմ նուրբ վարսերիդ շողքը դեմքիս

Ու ծիծաղդ, որ զվարթ է ժպիտի պես գարնանային ծաղիկների,
Իսկ հմայքդ` կարկաչուն գետ, որ փորձում է ամեն գնով ինձ հմայի:

Եվ ահա ես, որպես անուշ քո հմայքով անդարձ գերված մի սիրահար,
Ճերմակաթույր ձյան սավանից գարնանային ծաղիկ հանկարծ գտնողի պես
Կյանքն եմ տոնում և հրճվում եմ, ինչպես գարնան արագահոս գետը վարար,
Լուրթ երկնքի անհուն «ծովի» մեջ թաթախված թարմ բրիզի պես:

Շնորհակալ եմ, որ իմ կյանքում այլևս կաս, քո կենարար գոյությամբ է սկսվում օրը,
Քո շնորհիվ է գիշերը զով, անկրկնելի` անուշաբույր առավոտը,
Գետերը զիլ կարկաչում են և երազում ինձ շոյում է ծիրանենու անուշ հովը,
Շնորհակալ եմ, որ քո շնորհիվ երկինքը ինձ այդքան մոտ է…

Հեղինակ` Առլեն Շահվերդյան, 02.01.2012, կեսգիշեր անց: 
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2012:

Poem by Arlen Shahverdyan. All Rights Reserved, 2012

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s