Ամենաընթերցվողը / Most Read

Հարգելի բարեկամներ, իմ շատ սիրելի ընթերցողներ, պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնելու իմ նոր գիրքը` «Ապրելու իրավունք» վերնագրով: Գրքի շնորհանդեսը կայացավ 2012 թ. ապրիլի 10-ին:

Հատկանշական է, որ բլոգ-կայքիս ստեղծման առաջին իսկ օրվանից այս գիրքը ներկայացված է եղել այստեղ` առանցքային տեղ զբաղեցնելով կայքում:

Կայքիս մշտական այցելուները գիտեն, որ երկար ժամանակ է, ինչ ներկայացված էր գրքի ընդամենը նմուշը: Եվ ահա, ուրախությամբ հայտնում եմ, որ գիրքը վերջապես լույս է տեսել` Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ, ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: Երկար որոնումներից ու ջանքերից հետո գիրքը իր արժանի գնահատանքը ստացավ WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից և ինձ համար, որպես գրքի հեղինակի, պատիվ է, որ գիրքն իր բովանդակային ընդգրկումով և բնապահպանական հարցադրումով արժանացել է WWF հայաստանյան մասնաճյուղի նման ուշադրությանը: Խորին շնորհակալություն եմ հայտնում WWF հայաստանյան մասնաճյուղին և «ՍԱՄԱՐԿ» տպագրատանը` գրքի հրատարակման նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքի և արդյունավետ համագործակցության համար: Խորապես շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց օգտակար ներբերումն են ունեցել գրքի ստեղծման աշխատանքներում: Շնորհակալություն եմ հայտնում նաև թարգմանիչ Միքայել Ավետիսյանին` սույն էջի ռուսերեն և անգլերեն թարգմանության ապահովման համար:

Սիրելի բարեկամներ, ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ «Ապրելու իրավունք» գիրքը, իր հրատարակման առաջին իսկ օրերից, արդեն արժանացել է ընթերցասեր բոլոր մարդկանց բարձր գնահատանքին: Սա բացառիկ հրատարակություն է առյուծների մասին: Ինձ համար պատիվ է, որ շատերը գիրքը գնահատում են որպես առյուծների մասին ֆունդամենտալ, մեծ ու մնայուն հետազոտական աշխատանք:

Ինչպես նշված է «Ապրելու իրավունք» գրքում` բլոգ-կայքիս «Ամենաընթերցվողը» էջը ամբողջովին նվիրված է գրքին, քանի որ նախ այն իրոք որ մշտապես եղել է կայքիս ամենաընթերցվող էջերից մեկը և, բացի այդ, մենագրական այս աշխատությունը իմ կյանքի ամենամեծ գործերից մեկն է, և ես չէի կարող առանձնահատուկ տեղ չհատկացնել դրան նաև կայքում:

Գրքում նշված է նաև, որ մի շարք լուսանկարներ և, հատկապես` գրքի ընդարձակ, նկարազարդ ներդիրը նույնպես ներկայացված են «Ամենաընթերցվողը» էջում: Այստեղ տեղ են գտել նաև առյուծների մասին բազմաթիվ նյութեր, որոնք չկան բուն գրքում:

Հավելեմ, որ այն ամենը, ինչ ներկայացված է այս էջում (լուսանկարներ, հոդվածներ, առանձին նյութեր և այլն) պահպանվում է հեղինակային իրավունքով:

Այս պահին առաջարկում եմ ծանոթանալ էջին, որը ըստ էության «Ապրելու իրավունք» գրքի էլեկտրոնային կերպով պաշտոնական ներկայացվածությունն է համացանցում: Սա մի յուրօրինակ «ճանապարհորդություն» է դեպի «Ապրելու իրավունք» գրքի աշխարհը` ծանոթանալու համար գրքին վերաբերող զգալի չափով տեղեկույթի: Հուսով եմ` էջը կարժանանա Ձեր ուշադրությանը և գնահատանքին:

Читай текст выше на русском
Read the text above in English

***

ԷՋԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ    СОДЕРЖАНИЕ СТРАНИЦЫ
THE CONTENT OF THE PAGE

1. Գրքի տիտղոսաթերթը և անոտացիան - Титульный лист и аннотация книги – The title sheet and the annotation of the book … Continue reading →

2. Հեղինակի կողմից (հայերեն) - От автора (на армянском) - From the author (in Armenian) … Continue reading →

3. Գրքի մասին (հայերեն, ռուսերեն, անգլերեն) – О книге (на армянском, русском, английском) - About the ”Right to Live” book (in Armenian, English, Russian) … Continue reading →  

4. Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղ (պաշտոնական վեբկայքը)- Армянский филиал Всемирного фонда охраны природы (WWF), официальный веб сайт – Armenian Branch of World Wide Fund for Nature (WWF), the Official Website … Continue reading →

5. «ՍԱՄԱՐԿ» տպագրատուն (հայերեն, ռուսերեն, անգլերեն) - Издательский дом “САМАРК” (на армянском, русском, английском) - “SAMARK” publishing house (in Armenian, English, Russian) … Continue reading →

6. Երախտիքի խոսք (հայերեն, ռուսերեն, անգլերեն) - Слова благодарности (на армянском, русском, английском) - Words of Appreciation (in Armenian, English, Russian) … Continue reading →

7. Կարծիքներ (հայերեն) - Оценки (на армянском) - Appraisals (in Armenian) … Continue reading →

8. Ընդարձակ նկարազարդ ներդիր (հայերեն) - Большой, иллюстрированный вкладыш (на армянском) - Big, Illustrated Insert (in Armenian) … Continue reading →

9. ՊատկերասրահГалереяGallery:
♦ Գրքի «սլայդշոու» – Слайдшоу книги – Slidshow of the Book … Continue reading →
 Հեղինակի լուսանկարները առյուծի ձագի հետ – Фотографии автора со львенком – The Author’s Photos with Lion Cub … Continue reading →
♦ Մարկ անունով առյուծը` Երևանի կենդանաբանական այգում – Лев по имени Марк в Ереванском зоопарке – Lion Mark in Yerevan Zoo … Continue reading →
♦ Առյուծներ` Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգում – Львы в Амстердамском королевском зоопарке “Артис” - Lions in “Artis” Amsterdam Royal Zoo … Continue reading →
♦ Առյուծների նկարներ - Фотографии львов – Photos of Lions … Continue reading →
♦ Կենդանաբանական այգու քրոնիկոնից – Из хроники зоопарка – From the chronicles of the Zoo … Continue reading →
♦ Թեմա` մտորելու համար… – Тема для размышления… – Subject for thinking … Continue reading →

10. Կովկասյան ընձառյուծի և նրա պահպանությանն ուղղված WWF Armenia-ի ջանքերի մասին - О кавказском леопарде и стараний WWF Армении по его сохранению – On the Caucasian Leopard and WWF Armenia’s Efforts aimed at its Protection … Continue reading →

11. Առյուծի մռնչյուն (վիդեո) – Рев льва (видео) – Lion Roar (video) … Continue reading →

© Առլեն Շահվերդյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2012:
© Арлен Шахвердян. Все права защищены, 2012.
© Arlen Shahverdyan. All Rights Reserved, 2012.

Կարդացեք գրքի մասին նաև հետևյալ հղումներով / Read about the book also through the following links:

1.  «Ապրելու իրավունք». Մռնչյուն, որն ազդարարում է նոր գրքիս ծնունդը / A Lion Roar that announces the birth of my book

2. «Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում / The Presentation of the book “Right to Live” at “Trchkan” Ecological Conference

3.  ԶԼՄ-ները` «Ապրելու իրավունք» գրքիս մասին / Mass Media about the book “Right to Live”

4.  Հանդիպում Երևանի Մխիթարյան կրթահամալիրում / The Presentation of the book in “Right to Live” in Mkhitarian Educational Foundation

5.  Իմ սիրտը լեռներում է / My Heart’s in the Highlands

6.  Իմ գիրքը` Կոնգրեսի գրադարանում / My Book in Congress Library

7.  «Ապրելու իրավունք» գրքի մասին` «Գոլոս Արմենիի» թերթում / About the Book “Right to Live” in the Newspaper “Golos Armenii”

8.  «Право на жизнь» — уникальное армянское издание / Հոդված «Ապրելու իրավունք» գրքի մասին` Բելառուսի հայ համայնքի «Միասին» թերթում / An article about book “Right to Live” in “Miasin” (“Together”) monthly of the Belarus Armenian Community

9. «Ապրելու իրավունք» գիրքը` Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում / The book “Right to Live” in Yerevan Central Library after Avetik Isahakyan

Առյուծների մասին բազմաթիվ նյութեր ու գրառումներ կարդացեք նաև` այցելելով բլոգ-կայքի բովանդակության «Առյուծ» բաժինը / You can also read many of my posts and article about lions visiting the Lion category of the blog.

ԱՌՆՉՎՈՂ ԷՋԵՐ / RELATED PAGES

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

Circle.Am

17 Responses to Ամենաընթերցվողը / Most Read

  1. Sirarpi says:

    Առլեն ջան մի քիչ առաջ տեղեկացա, որ «Ապրելու Իրավունք» գրքիդ մասին գրել են նաեւ արշավականները: Չատ ուրախ եմ, որ գիրքդ նման ջերմ ու տեղին արձագանքներ է ստանում:Թող նման արձագանքներն էլ ավելի շատ լինեն:Ճ

    • Շատ շնորհակալ եմ Սիրարփի ջան: Ես էլ եմ ուրախ, որ նրանք ցանկություն ունեցան անդրադառնալու գրքիս: Դա շոյիչ էր ու հաճելի: Հոդվածն էլ շատ ուշագրավ է ու պատճաշ մակարդակով: Ուրախ եմ, որ այն դուր է եկել նաև մյուս ընթերցողներին, այդ թվում քեզ: Շնորհակալ եմ:

  2. Thanks for stopping by my blog. Do you travel a lot?

  3. Levon says:

    Վերջապես կարդացի Ձեր գիրքը, շատ շնորհակալություն հիանալի աշխատանքի համար, ամեն ինչ տպավորիչ և գեղեցիկ էր նկարագրված….

    • Շատ շնորհակալ եմ հարգելի Լևոն` Ձեր անկեղծ, ոգևորիչ արձագանքի համար: Շատ ուրախ եմ, որ հավանել եք:

      Հարգանքով` Առլեն

  4. Wow, i don’t think i’ve seen Armenian alphabet before – love it! Some bits i get in Russian, some – in English and i liked your fb page too. Glad we met!
    L.R.S.

    • Thanks much! It was My pleasure to visit Your blog. It’s unique. I read with much interest Your “About me” page. An interesting one.
      Thank You for Your kind feedback. Much appreciated!

      And as You now Russian, then:

      Спасибо большое :) Желаю всяческих успехов в учебе, так как вы наверное готовитесь защитить кандидатскую в Государственном Университете им. Пушкина. Всего Вам самого наилучшего.

      С уважением, Арлен

      • Спасибо большое, Арлен! Мне очень стыдно – у меня было так много коллег по учебе и друзей из Вашей страны, просто неверится что до сих пор не ознакомилась с вашим письмом :( Я рада знакомству, буду следить за Вашимы новыми постами с удовольствием!
        Лена

      • Спасибо Лена за такой добрый отзыв. Я благодарен и ценю это. Я тоже начал следить за вашим интересным блогом. Еще раз желаю всяческих успехов во всем.

        С уважением,
        Арлен

  5. Such a beautiful photo! :)

  6. Teju says:

    WOW Arlen, loved the awesome pic here! :)
    but this page won’t translate to English! :(

    • Dear Tejaswini, as I have told you today on Twitter the page “Most Read” is my firts full translated page, it is even trilingual. Please be so kind to find the English and Russian versions of the page below the Armenian text.

      Thank You for your attention and the time you spent on the page.

      Arlen

  7. Pingback: Ալան Ռաբինովից. նրանց ձայնը, ովքեր ձայն չունեն / Alan Rabinowitz. The voice of those that have no voice | Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ-կայք

  8. Pingback: Ապրելով առյուծների հետ / Living with Lions | Arlen Shahverdyan. Author's Blog

  9. Pingback: Տոն, որը միշտ քեզ հետ է / A feast which is always with you | Arlen Shahverdyan. Author's Blog

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s