Հայկական պոռնո (haykakan porno), թե՞ մուլտիկ (multik)

2012 թվականի սեպտեմբերին ֆեյսբուքյան իմ էջում «Հայկական պոռնո» վերնագրով էքպրոմտ գրառում արեցի այն մասին, թե ինչպես մի անգամ եթերով, հայկական թոքշոուներից մեկի ժամանակ մի սեքսապատոլոգից լսեցի, որ հայերի կողմից «Google»-ում ամենաշատը «search» արվող բառը «պոռնո»-ն է, որը նաև անգլերեն տառերով են գրում` «porno»: Ընդ որում նշվեց, որ բառը սխալ են գրում, քանի որ հայտնի է, որ անգլերեն այդ բառը գրվում է «porn», որը մեր ժողովրդախոսակցական լեզվում վերածվել է «porno»-ի :) Գրառման մեջ նշել էի նաև, որ մեր պարագայում Ինտերնետի որոնողական տիրույթներում ակտուալ է նաև «հայկական պոռնո» արտահայտության որոնումը: Ես այդ էքպրոմտ գրառումը զետեղեցի, բնականաբար, նաև բլոգիս «Էքսպրոմտ (հայերեն)» բաժնում: Իսկապես, մի ժամանակ այդպես էր, ինքս էլ էի նկատել, որ մեծ է վերոնշյալ բառերի որոնման ցուցանիշը Ինտերնետում: Բլոգերները դա կարող են հավաստել` իրենց բլոգների «admin» էջերի վիճակագրությունների ուսումնասիրման հիման վրա: Սակայն ոչ մի բան տեղում չի մնում, և ցուցանիշներն էլ փոխվում են: Ահավասիկ, վերջին շրջանում նորից ուսումնասիրել եմ զարգացումները և ուրախությամբ ուզում եմ նշել հետևյալը: Գոնե իմ բլոգի վիճակագրությունը փաստում է, որ հայերը Ինտերնետում փնտրում են ավելի շատ «մուլտիկ» և նույն բառի անգլերեն տառադարձությամբ` «multik» բառերը, քան թե նույն «հայկական պոռնո» կամ «haykakan porno» արտահայտությունները: Կարծում եմ, որ սա ուրախալի և հուսադրող փաստ է ու դրական տենդենց: Կարող եմ ենթադրել, որ ավելի մեծ հետաքրքրություն կա մուլտֆիլմների նկատմամբ: Ինտերնետը կամ համացանցը ինֆորմացիայի (տեղեկույթի) վիթխարի աղբյուր է, և հարկավոր է խելամտորեն, ճիշտ ու արդյունավետ կերպով օգտվել դրանից: Միայն այդ ժամանակ Ինտերնետը դառնում է օգտակար ու զորեղ գործիք: Ինտերնետում սեփական հետաքրքության ու նախասիրության բավարարումը հասկանալի է, բնական, մարդուն բնորոշ, սակայն հետաքրքրությունների շրջանակը պետք է լինի մեծ ու ընդգրկուն, չսահմանափակվի միայն մեկով: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի օգտագործել Ինտերնետի ընձեռած հնարավորությունները` անհրաժեշտ, օգտակար, հետաքրքիր, դժվարամատչելի տեղեկույթի որոնման, ձեռքբերման ու յուրացման առումով: Եթե մենք ավելի շատ փնտրում ենք նյութեր «մուլտիկ» բառով, ուրեմն մեզանում դեռ չի նվազել հետաքրքրությունը բարու ու գեղեցիկի նկատմամբ, անվերադարձ կերպով չեն խաթարվել կյանքը գեղագիտորեն ընկալելու և նյութի կրթադաստիարակչական առաքելությունը հասկանալու ու գնահատելու կարողությունները:
© Առլեն Շահվերդյան, 13.01.2013

About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
This entry was posted in Էքսպրոմտ (հայերեն) / Expromt (in Armenian) and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

4 Responses to Հայկական պոռնո (haykakan porno), թե՞ մուլտիկ (multik)

  1. catnipoflife says:

    Arlen, I don’t see the English. Am I missing something…link, translatation?????

  2. sakuraandme says:

    No idea what you said! But I support your blog anyway! :) ……… Paula x

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s