«Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում

Սիրելի՛ բարեկամներ, 2012 թ. ապրիլի 10-ին իմ կյանքում տեղի ունեցավ կարևոր և արժանահիշատակ իրադարձություն. Երևանի «Կոնգրես» հյուրանոցի Հանդիսությունների դահլիճում «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բնապահպանական կոնֆերանսի ժամանակ կայացավ «Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը: Ավելին. կոնֆերանսի առաջին ելույթն իմն էր` որպես գրքի հեղինակի: Ես պատիվ և հնարավորություն ունեցա նման լսարանի առջև հանդես գալու որպես գրող և հանրությանը հրապարակավ ու պաշտոնապես ներկայացնելու իմ մենագրական գիրքը:

Շնորհակալ եմ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին, որ իմ գրքի շնորհանդեսը որոշեց ընդգրկել այդ միջոցառման շրջանակներում: Այս պահին առաջարկում եմ Ձեզ դիտելու իմ ելույթն ամբողջությամբ`

Ելույթին հաջորդեց նաև մասնակիցներին գրքիս նվիրատվության հաճելի ու գեղեցիկ արարողությունը: Ես սիրով մակագրեցի ու նվիրեցի գիրքս բազմաթիվ ընթերցողների: Շատ ոգևորված եմ, որ բոլորը` ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև տարբեր բնագավառների մարդիկ, մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով էին ծանոթանում գրքիս` արված աշխատանքի հասցեին հայտնելով իրենց գովեստի ու գոհունակության խոսքերը: Ջերմորեն ողջունվեց նաև շնորհանդեսին հնչած ելույթս: Շատերն ինձ արդեն ճանաչում էին և անկեղծորեն ուրախ էին հենց հեղինակից ստանալու գիրքը, որին արդեն ծանոթ էին իմ բլոգից:

Սիրելի՛ բարեկամներ, մեծ ոգևորումով ու հաճույքով կիսվում եմ Ձեզ հետ իմ այս ուրախությամբ և շատ շնորհակալ եմ բոլորիդ` գրքիս շնորհանդեսի առնչությամբ Ձեզանից ստացվող բարի արձագանքների և անկեղծ ուրախության համար: Շարունակ ստանում եմ ջերմ շնորհավորանքներ և գոհունակության խոսքեր, ինչը վկայում է, որ ինձ համար սրտանց ուրախանում եք և որ այս աշխատանքը իզուր չի արվել: Դա անչափ ոգևորում է ինձ և պատիվ բերում:

Շնորհանդեսի պահին:

Եվս մեկ ուրախալի հանգամանքի մասին: Դուք գիտեք, որ ես իմ բլոգում տեղադրում եմ տպագրված գրքերիս էլեկտրոնային տարբերակները, որպեսզի գրքերս իսկապես հասանելի լինեն մարդկանց ու մարդիկ ընթերցեն: Եվ ահա, ես պատրաստում եմ «Ապրելու իրավունք» գրքի էլեկտրոնային տարբերակը, որը նույնպես կտեղադրվի իմ բլոգ-կայքում, և նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ գրքին ու ընթերցել այն` կկարողանան անել դա հենց իմ բլոգում:

Ուզում եմ ավելի մանրամասն կերպով անդրադառնալ բնապահպանական այս կոնֆերանսին: Այն նախագահում էր Գագիկ Սուխուդյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն), բացման խոսքով հանդես եկավ Ապրես Զոհրաբյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն): Ուզում եմ նշել, որ կոնֆերանսն իր բնույթով օգտակար և ներկայումս խիստ մտահոգող բնապահպանական խնդիրներին իրապես բաց ճակատով, պարզ ու համարձակորեն անդրադարձող մասնագիտական մի ժողովում էր: Քննարկում, որի բոլոր կողմերը կիսում էին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության և բոլոր բնասերներ մարդկանց մտահոգություններն այն մասին, թե ինչպես են վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի հասել բնության ավերումը և բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» և ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով և այլն: Եթե այսպես շարունակվի, ապա հետևանքներն իրոք աղետալի և անդառնալի կլինեն: Բնապահպանության որոշ հարցերում` արդեն այդպիսին են: Կարծում եմ, որ մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս բնությունը ՄԵՐ բնությունն է, օտարինը չէ և չի՛ կարելի օտարաբար, մի տեսակ` արհամարհանքով ու չարակամորեն վնասել այն, փչացնել, չարաշահել: Մեզանում բնապահպանական խնդիրները շատ-շատ են, և ես ուրախ եմ, որ այս կոնֆերանսը ևս մեկ լավ առիթ էր բնապահպաններին` կիսելու իրենց մտահգությունները, փորձելու մեկտեղել ջանքերը, համախմբվելու և գործնականում իրագործելու բոլոր բարի նպատակները` ի շահ մեր հայրենի բնության պահպանման ու հարատևման, ի շահ մեր պետության անխախտ, կայուն զարգացման: Ուրախալի է, որ կոնֆերանսը ուղղակի հերթական հավաք չէր, և բացի նրանից, որ նպատակ էր հետապնդում ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնելու ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները, այն նաև առաջարկում էր իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ: Ի դեպ, որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկվում էր նաև դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձևավորման և հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ, համակարգող ու համադասող գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման, բնապահպանական կառույցների միջև արդյունավետ փոխգործակցության և մեր երկրի զարգացման համար:

Բնապահպանական կոնֆերանսի ժամանակ

Կոնֆերանսին իրենց զեկուցումներով հանդես եկան բնապահպանական բնագավառի հայտնի ու կարկառուն ներկայացուցիչներ, անվանի բնապահպաններ: Զեկուցումների համար ընտրվել էին ներկայիս ամենահրատապ և ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները` հանքարդյունաբերություն, քաղաքաշինություն, անտառներ, ջրերի աղտոտում, կենսաբազմազանություն. հատուկ պահպանվող տարածքներ: Հակոբ Սանասարյանը («Հայաստանի կանաչների միություն») իր ելույթում անդրադարձավ հանքարդյունաբերության ներկա վիճակին ու հանքարդյունաբերական թափոնների ահագնացող չափերին: Երևանի քաղաքաշինական ռիսկերի մասին հանգամանալից կերպով խոսեց Կարինե Դանիելյանը («Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»)` իր հետաքրքիր և շատ արժեքավոր զեկուցման մեջ մանրամասն կերպով ներկայացնելով այս իմաստով Երևանում առկա խիստ տխուր պատկերը և հնարավոր աղետալի զարգացումները:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի ելույթը: Ձախից` աջ. Ապրես Զոհրաբյան, Գագիկ Սուխուդյան:

Հանքարդյունաբերության էկոլոգիական ռիսկերի մասին իրենց կենտրոնի հետազոտությունները ներկայացրեց Արմեն Սաղաթելյանը («Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»): Հետաքրքիր ելույթով հանդես եկավ Քնարիկ Հովհաննիսյանը և իր` որպես փորձագետի, ուշագրավ մեկնաբանությունները տվեց ՀՀ ջրային ռեսուրսների  աղտոտվածության վիճակի վերաբերյալ: ՀՀ անտառների ներկա վիճակին էր անդրադառնում Անի Հայկունու զեկուցումը («Հայաստան-ծառատունկ» ծրագիր):

Լուսանկարում (աջից` ձախ)` Կարեն Մանվելյան, Գագիկ Սուխուդյան:

Իր ընդգրկուն և կարևոր զեկուցումով հանդես եկավ Կարեն Մանվելյանը («Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ»), որը պատիվ ունեմ առաջարկելու Ձեզ դիտել այժմ ամբողջությամբ`

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանի «Կենսաբազմազանություն. բնության հատուկ պահպանվող տարածքներ» խորագրով ելույթը:

Կոնֆերանսն ամփոփեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Վերմիշյանը:
Սիրելի բարեկամներ, ինչպես տեսնում եք` կոնֆերանսի բովանդակային ընդգրկումն ու շրջանակը, թեմաների ընտրությունը, հրավիրված մասնագետների կազմն ու նրանց զեկուցումների կարևորությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե որքան անհրաժեշտ, արդյունավետ ու կարևոր էր այս հանդիպումը:

Վերջում հատուկ ուզում եմ նշել, որ հոդվածում օգտագործված լուսանկարները և տեսագրությունները օգտագործման բացառիկ իրավունքով ինձ տրամադրվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) կողմից: Լուսանկարների և տեսագրության հեղինակային իրավունքները պատկանում են WWF Armenia-ին: Բոլոր իրավունքները պաշտպանված են (Copyright, 2012): Խորին շնորհակալություն եմ հայտնում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին, մասնաճյուղի Համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանին և WWF Armenia-ի ամբողջ անձնակազմին:

Այսքանը: Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար: Ակնկալում եմ Ձեր կարծիքներն ու արձագանքը:
© Առլեն Շահվերդյան, 10.04.2012, 12.04.2012

Կարդացեք նաև`
1. «Ամենաընթերցվողը»
2. ««Ապրելու իրավունք» գիրքն արդեն հասանելի է բոլորին»

ՀԱՏՈՒԿ ՀԱՎԵԼՈՒՄ. Հարգելի՛ բարեկամներ, վերջում կցանկանայի նշել, որ կոնֆերանսը, ինչպես նաև «Ապրելու իրավունք» գիրքս, առանձին հրապարակումներով լուսաբանվել և լուսաբանվում է էլեկտրոնային մամուլով և հեռուստատեսությամբ: Առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանիսին`

  1. «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրի այսօր պատրաստած տեսանյութը կոնֆերանսի վերաբերյալ, որում նշվում է նաև իմ գրքի մասին:
  2. «www.panarmenian.net» լրատվական գործակալության ֆոտոռեպորտաժը կոնֆերանսի վերաբերյալ և ապրիլի 10-ի ֆոտոռեպորտաժների շարքը, այդ թվում` կոնֆերանսը:
  3. «Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան» հոդվածը` «www.tert.am» լրատվական գործակալության կայքում:
  4. «Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան» հոդվածը` «www.armtown.com» կայքում:
  5. «Բնապահպանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»» հոդվածը` «www.1in.am» լրատվական գործակալության կայքում:
  6. «Ա. Զոհրաբյան. Հայաստանում փողը հայտարարվեց Աստված» հոդվածը` «www.armlur.am» կայքում:
  7. «Մարդիկ» կայքում ««Ապրելու իրավունք». գիրք առյուծների մասին» հոդվածը:
  8. «Մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»» հոդվածը` «www.top-news.am» լրատվական կայքում:
  9. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.tert.am» լրատվական գործակալության կայքում:
  10. «Բնապահպանական կոնֆերանսի ժամանակը բավարար չէր հիմնախնդիրները թվարկելու համար» հոդվածը` «Econews.am» տեղեկատվական բնապահպանական կայքում:
  11. «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Նոյյան տապան» լրատվական գործակալության կայքում:
  12. «Ապրելու իրավունք» հոդվածը` «HayNews.am» լրատվական գործակալության կայքում:
  13. «Ապրելու իրավունք» հոդվածը` «NewsRoom.am» լրատվական կայքում:
  14. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Armtown.com» լրատվական գործակալության կայքում:
  15. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Hamaynk.com» իրանահայ լրատվական ցանցում:
  16. «Ապրելու իրավունք» հոդվածը` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի բլոգում:
About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
Gallery | This entry was posted in Վայրի բնություն / Wildlife, Առյուծ / Lion, Բնապահպանական (Էկոլոգիական) / Environmental (Ecological), Գրքերս / My books, Ընձառյուծ / Leopard, WWF-Armenia and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

40 Responses to «Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում

  1. Շատ ուրախ եմ քեզ համար, Առլեն ջա՛ն, ցավում եմ, որ չկարողացա ներկա լինել կոնֆերանսին, իսկ հիմա, երբ որ իմացա, որ քո գրքի շնորհանդեսն էլ է եղել, կրկնակի եմ տխրում: Ուրախ եմ, որ ծանոթ եմ քեզ հետ: Սրտատրոփ սպասում եմ, թե՛ քո պատրաստած նյութին եւ թե՛ գրքի էլոկտրոնային տարբերակին:
    Միայն իմանալը քիչ է, համոզված եղիր, որ քեզ համար սրտանց ուրախ եմ ու հլա մի բան էլ ավելին…

    • Միքայել ջան, շատ շնորհակալ եմ բարի ու ոգևորող արձագանքիդ համար: Ինձ թվում էր, որ այնտեղ կլինես, ցավոք այնտեղ չէիր: Ամեն դեպքում ուրախ եմ, որ Թռչկանի ակտիվիստներից էնտեղ շատերը կային, իրենք կկսիվեն քեզ հետ գրքի մասին իրենց տպավորություններով: Եթե ներկա լինեիր, ապա ուրախ կլինեի նվիրել գիրքը: Եվ ահա, որպեսզի գիրքը հասանելի լինի մարդկանց` ես իսկապես որոշեցի այն տեղադրել կայքում: Այսօրվա հանդիպումն իրոք հետաքրքիր էր, օգտակար: Ես այս ամենի մասին անպայման նյութ եմ պատրաստում և այս հաղորդագրությանը կհետևի այդ նյութս: Մեկ անգամ էլ քեզ սրտանց մերսի, ես էլ եմ շատ ուրախ, որ ծանոթ ենք:
      Հարգանքով` Առլեն:

      • Զուտ տեխնիկական խնդիրներն էին պատճառը, որ չկարողացա ներկա լինել: Հա, անպայման կհարցնեմ տպավորությունների մասին: Ես էլ էլեկտրոնայինը կկարդամ: Սպասում եմ նորանոր անակնկալների

      • Ամեն դեպքում ցավում եմ ապեր, որ ներկա չէիր, լավ առիթ կլիներ մոտիկից ծանոթանալու, բլոգում բարեկամներ ենք! Ինչ վերաբերվում է գրքիս էլեկտրոնային տարբերակին, ապա քանի որ այն կոմերցիոն նպատակ չի հետապնդում, ապա չի լինելու գրախանութներում և միայն WWF հայաստանյան մասնաճյուղի կազմակերպմամբ և նախաձեռնությամբ գիրքը տրամադրվելու է կրթական օջախներին, դպրոցներին, գրադարաններին և մասնագիտական կառույցներին, ինչի համար անչափ ուրախ եմ: Սակայն որպեսզի գիրքը հասանելի լինի բոլոր ընթերցողներիս համար, ես այն կհամապատասխանեցնեմ գրքի էլեկտրոնային տարբերակի ստանդարտներին ու պահանջներին ու կտեղադրեմ իմ բլոգում: Ամեն ինչ ժամանակի խնդիր է:

      • Հա, իրոք որ, վիրտուալում ինչքան ժամանակ ա, որ շփվում ենք, ժամանակն ա արդեն մոտիկից ծանոթանալ, էդ էլ կլինի անպայման… հրաշալի ա, որ գիրքը կոմերցիոն չի: Ապրես դու, ապրի WWF-ը…

      • Եթե կոմերցիոն լիներ, ապա կստացվեր, որ ես եկամուտ է հետապնդում: Մինչդեռ եկամուտ չի հետապնդել, այլ նպատակը եղել է ու կա մեկը, այն է` հորդորել ընթերցողին ճանաչել, սիրել ու պահպանել բնությունը:

      • Ուրախ եմ քո, իմ, բոլորիս համար, որ ունենք այսօր հնարավորություն ճանաչել, սիրել ու պահպանել բնությունը՝ առանց որեւէ շահ հետապնդելու:

      • Իհարկե: Ասեմ, որ ես` որպես գրքի հեղինակ, առաջին հերթին ինձ թույլ չէի կարող տալ դնել գիրքը վաճառքի, դա ոչ կոռեկտ կլիներ նախ WWF հայաստանյան մասնաճյուղի նկատմամբ, որը սիրով և անշահախնդրորեն ֆինանսապես աջակցել էր գրքիս հրատարակությանը: Բացի այդ, եթե մի բան դրվում է գրախանութում, սակայն հասանելի չէ լայն զանգվածների, ապա արված աշխատանքն է զուր, անհասցե, այսինքն գիրքը տեղ չի հասնում: Մինչդեռ իմ նպատակը ոչ թե փողն է, այլ բնության նկատմամբ մարդկանց սրտերում սեր սերմանելը իմ համեստ կարողություններով:

      • Հաստատ, Առլեն ջա՛ն, հուսով եմ մարդիկ կգնահատեն քո ահռելի ու անշահախնդիր աշխատանքը՝ ցույց տալով իրենց բարեսիրտ ու սրտացավ վերաբերմունքը բնության նկատմամբ:

      • Եթե մարդիկ սրտացավ ու բարեսիրտ վարվեն բնության հետ, ապա կնշանակի, որ բնության պահպանությանն ուղղված ամեն լավ գործ ու ձեռնարկ, այդ թվում` նաև իմ այս համեստ աշխատանքը ծառայեցին իրենց նպատակին: Շատ շնորհակալ եմ Միք ջան, շատ գնահատում եմ քո վերաբերմունքը:

      • Մեր բոլոր արածներն էլ հասնելու են իրենց նպատակին: Թեկուզ դա լինի մեկ, երկու, կամ մի քանի տարի հետո,բայց լինելու է դա, որովհետեւ ոչ մեկս անիմաստ ու աննպատակ չենք գործում: Գլխավորը մինչեւ վերջ գնալն է՝ առանց որեւէ հիասթափության, կամ փոշմանելու…
        Լավ գործը միշտ էլ գնահատվում է…

      • Համաձայն եմ լիովին: Ես անխախտ կորով, ջանք ու հաջողություններ եմ մաղթում քեզ քո բոլոր ձեռնարկումներում ու ջանքերում: Համոզված եմ, որ կհաջողեք:
        Ինչ վերաբերվում է գրքիս, ապա հուսով եմ, որ ընթերցողները այն կգնահատեն բարի ու արժանի կերպով:

      • Մերսի մաղթանքների ու սատարելու համար: Անպայման կգնահատեն…

      • Հուսով եմ, շնորհակալ եմ շատ:

      • Մեկ անգամ էլ շնորհակալ եմ քո բարի ու ոգևորող արձագանքի համար: Ողջունում եմ քեզ: Իրոք ափսոս, որ ներկա չեղար:

      • Դե, ինչ արած, մյուս անգամ կլինեմ…

      • Հուսով եմ: Ամեն դեպքում իմացիր, որ ես էլ բարեկամաբար ողջունում ու գնահատում եմ քո անշահախնդիր ու անկեղծ ջանքերը այս բնագավառում:

      • Միքայել ջան, հա, ի դեպ, այսօր գիրքը սիրով նվիրել եմ նաև Գագիկ Սուխուդյանին, Ապրես Զոհրաբյանին և Արման Վերմիշյանին, շատ բարեշնորհ մարդիկ: Իրենցից նույնպես կարող ես իմանալ գրքի վերաբերյալ իրենց տպավորությունը:

      • Իրոք որ անչափ լավ մարդկանց ես նվիրել… Կիմանամ անպայման

      • Ուրախ կլինեմ: Ես էլ շատ բարի ու դրական տպավորություն ունեմ իրենցից և առհասարակ բոլորից: Ես էլ եմ շնորհակալ:

  2. Anush says:

    Shnorhavorum em hargeli Arlen,vstahecnum em Dzez vor sa naev im uraxutyunn e,es Dzer amen mi hajoghutyamb i srte uraxanum ev vogevorvum ,noranor hajoghutyunner Dzez ,mnaceq aynpisin inchpisin vor kaq…

    • Շատ շնորհակալ եմ հարգելի Անուշ: Շատ գնահատելի է Ձեր անկեղծ վերաբերմունքը և նույն անկեղծությամբ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: Իմ բլոգի բոլոր մշտական ընթերցողների ոգևորությունը և ջերմ արձագանքը անչափ ոգևորում է ինձ ու պարտավորեցնում:

  3. Arsine says:

    Shnorhavoooruum em Arlen jan, maxtum qez nor mtqer ev noranor grqeri hratarakumnner u shnorhandesner. Shat hpart em, vor qez nman exbayr unem u vor@ der shat aritnerov e indz hpartutyun ev uraxutyun pargeveluuu. SHNORHAVOOOOR!!!!

  4. amona61 says:

    Arlen jan srtanc urakh em, shnorhavorum em, grichd` beghun: Hasmik

  5. Tigran Elchibekyan says:

    Arlen jan shnorhavorum em!!!

    • Շատ շնորհակալ եմ Տիգրան ջան: Մենք ժամանակին միասին շատ արդյունավետ քննարկում ենք ունեցել գրքի շուրջ և ես քո վերաբերմունքը շատ գնահատում եմ: Սիրով տեղեկացրեցի քեզ այս ամենի մասին և շատ ուրախ եմ ստանալ քո այս արձագանքը: Առլեն

  6. strelisius says:

    Mianum em bolor shnorhavoranqnerin u shaaaaaaaaaaaaaaaat em apsosum, vor chkaroxaca nerka gtnvel, chnajac cragrel ei gal. Ete shnorhadesi masin imanaji, anpajman kgaji, vorovhetev chitn asac, vorpes volorti masnaget uxaki hognel em ajs anverj shat lurj qnnarkumneric, bajc cavoq srti voch ajnqan lurj gorcnakan qajeric. Amen depqum uraxali norutyunner der lsum enq ev gnahatum dzer janqer@.

    • Շատ շնորհակալ եմ գնահատանքի ու անկեղծ շնորհավորանքի համար: Հուսով եմ, որ այս քննարկմանը կհաջորդեն իսկապես շոշափելի քայլեր: Շնորհանդեսի մասին նախապես չեմ տեղեկացրել, քանի որ ինքս մասնակից կողմ էի և ոչ կազմակերպող, հետևաբար ես անհարմար զգացի ինձ իրավունք վերապահել իմ կողմից այլ մարդկանց հրավիրել:

  7. Հասմիկ says:

    Շնորհավորում եմ հարգելի Առլեն, շատ ուրախ եմ Ձեզ համար, ամենահարմար ժամանակահատվածում անպայման կկարդամ “Ապրելու իրավունքը”, մաղթում եմ նորանոր հաջողություններ ստեղծագործ կյանքում: Հպարտանալ կարելի է միայն, որ կան Ձեզ նման հայեր…
    Մեկ անգամ էլ` ՇՆՈՐՀԱՎՈՐ!!!

    • Շատ շնորհակալ եմ Հասմիկ: Այն ամենը, ինչ անում եք Դուք, նույնպես արժանի է հարգանքի ու բարձր գնահատանքի:

  8. Sirarpi says:

    Առլեն ջան ի սրտե շնորհավորում եմ!!! Վերջապես մի կարգին գիրք էլ լույս տեսավ, այն էլ բնապահպանական: Ինչպես միշտ առանձնանում ես յուրօրինակ ոճով ու մի լավ բան անելու ձգտումով:
    Ինչպես նաեւ մեծ հաճույքով դիտեցի ելույթդ, որը հրաշալի էր կառուցված:
    Քեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու բազմաթիվ ընթերցողներ!!!

    • Սիրարփի ջան, անչափ շնորհակալ եմ քո ջերմ արձագանքի համար: Ես հենց հիմա զբաղված էի գրքիս էլեկտրոնային տարբերակի մշակմամբ: Այն շուտով կտեղադրեմ կայքում, որպեսզի գիրքը իսկապես հասանելի լինի ԲՈԼՈՐԻՆ: Դու էլ, ինչպես միշտ, առանձնանում ես քո բարի, ջերմ ու անկեղծ գնահատանքով և վերաբերմունքով: Շնորհակալ եմ ելույթս այդպես գնահատելու համար: Ես էլ հաճույքով միշտ հետևում եմ քո բլոգի գրառումներին, կարդում դրանք ու տարածում:

      • Sirarpi says:

        Դե ուրեմն անհամբերությամբ կսպասեմ գրքի էլեկտրոնային տարբերակին, քանի որ ինձ էլ շատ հետաքրքիր է այդ գիրքը կարդալը:

      • Շատ շնորհակալ եմ Սիրարփի ջան: Գրքի էլեկտրոնային տարբերակը ավելի նկարազարդ է լինելու, յուրաքանչյուր գլուխ կսկվի թեմատիկ լուսանկարով: Մի խոսքով, ևս մի փոքր ժամանակ ու ես պատիվ կունենամ բոլորին ներկայացնելու գիրքը:

  9. Pingback: Մարդուն մարդ պահել / To keep Human as Human | Arlen Shahverdyan. Author's Blog

  10. Pingback: «Ապրելու իրավունք» գրքի շնորհանդեսը Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայում / The Presentation of the book “Right to Live” at the Young Biologists Association | Arlen Shahverdyan.

  11. Pingback: Կարեն Մանվելյան. Մշակույթը մեզ շրջապատող աշխարհը խնայելու կարողությունն է / Karen Manvelyan: Culture is the ability to take care of the World around us | Arlen Shahverdyan. Author's Blog

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s