Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան ժամանակին տալիս էր այնպիսի կինո- և մուլտարտադրանք, որը ուներ միութենական ճանաչում և գնահատում: Այդ բարձրորակ, գեղագիտորեն` ստացված և խիստ բովանդակալից ժապավենները դարձել են հայկական կինոարվեստի ոսկե ֆոնդը: Պակաս ստացված չէին, իհարկե, նաև մուլտերը: Այսօր չկա մեկը, ով չհիշի Պինգվին Վինի` «Ոտքերով խաչեր եմ դնում, գնո՜ւմ եմ, գնո՜ւմ…» խոսքերով զվարճալի երգը նրա մասին պատմող մուլտֆիլմում: Ասեմ ավելին, «Հայֆիլմի» արտադրության հին ու սիրված մուլտերից շատ խոսքեր ու արտահայտություններ դարձել են «թևավոր խոսքեր», և հաճախ են օգտագործվում, անգամ այսօր: Հաճույքով առաջարկում եմ այս պահին կտրվել մի պահ առօրեական հոգսերից, մեծահասակների աշխարհի խնդիրներից ու դիտել ռեժիսոր-բեմադրող Ստեփան Անդրանիկյանի «Պինգվին Վինը» մուլտֆիլմը: Փոքրիկ պինգվինը կյանքում առաջին անգամ մենակ ճանապարհորդում է: Բարեկամներ է ձեռք բերում, սովորում է ճանաչել թշնամիներին և, մեծացած ու խելոքացած, տուն է վերադառնում: Սակայն այս մուլտֆիլմին առանձին գրառումով անդրադառնալու շարժառիթն այն է, որ մուլտֆիլմը նկարահանվել է 1972 թվականին, այսինքն այս տարի լրանում է դրա 40 տարին !!! Եվ այսպես, մեր սիրելի մուլտֆիլմի սիրելի պինգվինիկը` Վինը, արդեն 40 տարի է, ինչ. «Ոտքերով խաչեր է դնում, գնո՜ւմ է, գնո՜ւմ…»
Թող այս ուղին միշտ շարունակվի, չէ՞ որ եթե այլաբանորեն խոսենք, ապա Պինգվին Վինի այդ անխախտ ընթացքը խորհրդանշում է հայկական մուլտիպլիկացիոն արվեստի հարատևությունը: Այսօր հայրենական մուլտարտադրությունը յուրօրինակ է, ու թեև այն դեռ չունի նախկին թափն ու մասշտաբները, սակայն նկատվում են այս բնագավառի զարգացման սաղմերը: Հաջողություն և վերածնունդ մաղթենք մեր անիմացիոն արվեստին և այս պահին դիտենք ու վայելենք թե՛ մեծերի, և թե՛ հատկապես փոքրիկների ամենասիրված մուլտֆիլմներից մեկը, ընդ որում` բարձր որակով, թարմացված ու վերամշակված: Անկեղծ ասած, այս գրառումիցս հետո ինձ մոտ տպավորություն եղավ, կարծես Պինգվինաշենի հատուկ թղթակից էի, որը ռեպորտաժ էր պատրաստել
Դե ինչ, Առլեն Շահվերդյան, Պինգվինաշեն, հատուկ իմ Բլոգի համար!!
Վայելեք մուլտը:
© Առլեն Շահվերդյան, 29.01.2012
Դիտումներ / Views
- 256,188
Մեկնաբանություններ / Comments
Արխիվ / Archives









Հիշողություննեեեեեեեեեեեեեեեեե՜ր։ Շնորհակալ եմ Առլեն ջա՛ն, մանկությունս եկավ մոտս․․․․
Ես էլ եմ շնորհակալ Միքայել ջան քո արձագանքի համար:
Ուրախ եմ, եթե մի պահ այս գրառումը տեղափոխում է դեպի մանկության անուշ օրերը: Ցավոք այդ օրերը էլ հետ չես բերի, և գոնե այսպիսի հիշողություններով մի պահ մանկությունը հետ ենք բերում:
Այդ վայրկյաններն էլ հաճախ հերիք են անում, որ քեզ իսկապես մանուկ զգաս, բայց ափսոս, որ անդառնալի է կորում անցյալը․․․
Իսկապես մանկության օրերը անդառնալի են, ցավոք: Մյուս կողմից մանկության լուավոր հուշերը մեզ ուղեկցում են ամբողջ կյանքում, և բավական է դիտել հուշեր արթնացնող ահա այսպիսի մի մուլտ, կամ նորից զգալ մի որևէ բույր, լսել մի որևէ հին ու սիրված երգ ու ակամայից մանկությունդ գալիս է աչքիդ առաջ:
Ես կարևորում եմ նաև այն, որ այս մուլտը ունի բնաճանաչողական նշանակություն: Այն ծանոթացնում է ծովային մի շարք կենդանիների տեսակներին:
ինչ-ինչ, բայց սովետական միության ժամանակ այսպիսի գիտահանրամատչելի ու ճանաչողական բնույթի մուլտեր ու ֆիլմեր շատ-շատ էին արտադրվում․․․
Լրիվ համաձայն եմ Միքայել ջան: Ու այդ ֆիլմերը, մուլտերը, գրքերը խորը հետք էին թողնում մարդու ճանաչողության զարգացման հարցում: Ճանաչել շրջակա միջավայրը, աշխարհը երեխային օգնում էին այսպիսի ժապավենները: Հիմա, որպես կանոն, այնպիսի ֆանտաստիկա է տիրում անիմացիոն արտադրության մեջ, որ երեխայի համար դժվար է կողմնորոշվելը որն է բնական, բնությանը մոտ ու համապատասխան ու որն է հնարովի: Բնությունը ճանաչելու համար պետք է այն սկսել սերմանել փոքր տարիքից: Իսկ հիմիկվա շատ արտադրանքներ ուղղակի հեռացնում են երեխային բնությունից ու բնաճանաչողությունից:
Ասեմ, որ շատ փոքր տարիքում ես հենց այս մուլտի շնորհիվ եմ իմացել թե որն է ծովառյուծը ու սկսեցի հետաքրքրվել, ուսումնասիրել: Խնդրեմ` վառ օրինակ, որ մուլտը նպաստել է երեխայի բնաճանաչողության զարգացմանը:
Спасиб
Пойду, внуку поставлю, пусть посмотрит.
Походу, а заметили, что дядька, полярник, надел на ногу учетное кольцо.
Интресно где этот пингвиненок и егойное кольцо сейчас.
Մերսի Լևոն ջան արձագանքիդ համար: Ինչ լավ է, որ թոռինկդ էլ կնայի!:)
Համենայն դեպս` աչքներովս չի ընկել: Երևի շարժման տարիներին արտագաղթել է
Ոտքերով խաչեր է դրել, գնացե՜լ, գնացե՜լ
Լևոն ջան, չգիտեմ որտեղ է օղակը, բայց որ պինգվինը Հայաստանում չէ` դա հաստատ
Սա իմ ամենասիրելի մուլտֆիլմն է, իմ մանկությունը
)))
Դե, ուրախ եմ շատ, որ այս մուլտֆիլմը տեղափոխեց մի պահ դեպի մանկություն
Շնորհակալ եմ քոմենթի համար: