«Այգին` այցելուների աչքերով». Երևանի կենդանաբանական այգու վերաբերմունքը իմ հոդվածի նկատմամբ

Սիրելի բարեկամներ, ուրախությամբ ուզում եմ նշել, որ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքում տեղադրվել է «Ձեռքը` այգու «զարկերակին»» վերնագրով հոդվածս` «Այգին` այցելուների աչքերով» խորագրի ներքո: Տես հոդվածը:
Ուզում եմ նշել հոդվածում իմ տողերից մեկը. «Կարելի է ասել, որ այս հոդվածը արտահայտությունն է այն մեծ սիրո ու հարգանքի, որ տածում եմ մեր կենդանաբանական այգու նկատմամբ արդեն շատ երկար տարիներ»: Եվ իսկապես, այդ հոդվածը այգու նկատմամբ սիրո, գնահատանքի, հուշերի ու տպավորությունների մի համախումբ է, անկեղծ դրսևորում` ի նշանավորումն այն ամեն դրականի, որ այսօր տեղի է ունենում այգում: Ավելին.  եթե «Ձեռքը` այգու «զարկերակին»» հոդվածիս առանցքում կենդանիների խնամակալության ինստիտուտի ներդրման` որպես այգում տեղի ունեցող նորամուծության, կարևոր հանգամանքն է, ապա հարկ եմ համարում անպայման նշել, որ այդ նորամուծությունը միակը չէ: Այգին այսօր բազմաթիվ նորամուծություններ է ունենում, կերպափոխվում է, ապրում է նոր կյանքով, նոր ռիթմով:
Պատիվ ունեմ ինձ համարելու Երևանի կենդանաբանական այգու բարեկամը: Ուրախ եմ, որ ջերմ, բերակամական հարաբերություններ են ձևավորվել իմ և այգու միջև: Ես անչափ գնահատում եմ այդ անկեղծ ու փոխադարձ հարգանքի, մարդկային համակրանքի հիման վրա ձևավորված միջավայրը: Այգու յուրաքանչյուր աշխատակից, այգու հետ ուղիղ կամ անուղղակի առնչություն ունեցող յուրաքանչյուր կառույց ու կազմակերպություն իր մեծ լուման է ներդնում այգու կերպափոխման ու զարգացման մեջ: Ամենափոքր դրական քայլն իսկ արդեն գովելի է, քանի որ այն ուրվագծում է զարգացման հստակ և անշեղ ուղենիշներ: Կարծում եմ, որ մեր հասարակությունը վաղուց պիտի դեմքով շրջվեր դեպի այգին` այն դիտելով ոչ միայն զուտ որպես ժամանցի վայր (ուր կարելի է այցելել, զվաճանալ վանդակների մեջ կենդանիներին դիտելով ու ինքնագոհ հեռանալ այգուց), այլ որպես կրթական օջախ: Այո՛, այգին այլևս գազանանոց չէ՛, որտեղ երբեմն այցելուները կենդանիներին վերաբերվում էին քամահրանքով ու մի տեսակ անհամարհանքով: Ոչ, այգին այլևս իսկապես կենդանաբանական է, այն վայրի բնության հետ ուղիղ առնչություն ունեցող մեր երկրի ամենամեծ մասնագիտական կառույցն է, առաջնային օղակը, որտեղ ուղիղ կերպով գործ ունեն վայրի բնության ներկայացուցիչների հետ: Այգին այսուհետև գիտահետազոտական և, որ ամենակարևորն է, գիտակրթակա՛ն կառույց է, ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանել ձգտող նորաշունչ մի հաստատություն: Իր այս կոչման ճանապարհին այգին արդեն քիչ բան չի արել: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, միավորելով բոլոր սրտացավ մարդկանց ջանքերը, փորձում է ավելի լավը դարձնել այգին: Ավելին, տարբեր ու տարաբնույթ ակցիաներով, միջոցառումներով, բնապահպանական ու բնաճանաչողական ծրագրերով, մրցույթներով հասարակությանը սեր ու հոգածություն է փոխանցում բնության նկատմամբ, ընդ որում և՛ այգու ներսում, և՛ այգու տարածքից դուրս` տարբեր փառատոնների և այլ միջոցառումների շրջանակներում: Այս ամենի հիմքում մարդկանց` բնությանը հնարավորինս մոտ լինելու գաղափարն է: Կարծում եմ, որ այս ճանապարհին մենք պետք է ոչ թե խանգարենք, այլ հակառակը` ամեն մեկս մեր տեղում, մեր ունեցած հնարավորություններով ու լծակներով քաջալերենք, օգնենք և լուսաբանենք այն բոլոր դրական քայլերը, որոնք արվում են այգում, այն առաջադեմ մոտեցումները, որոնք նպաստում են այգու զարգացմանը:
Ես պատվի մարդ եմ, և այն ինչ ասում եմ այգու մասին` իմ սեփական տպավորությունն է ու կարծիքը, ոչ մեկ այն ինձ չի հուշել կամ պարտադրել: Ես ինքս տեսնում եմ այգում դրական տեղաշարժը, մի այգու, որն այդքան սիրում եմ: Տեսնում եմ ու գրում, սա ի՛մ ձայնն է, ոչ թե ուրիշի «աղմուկը»: Միշտ համոզված եմ եղել, որ եթե մի լավ բան է արվում, ապա պետք է դա գնահատել, ասել ջերմ ու քաջալերող խոսքեր նրանց հասցեին, ում շնորհիվ քայլ առ քայլ այգին զարգանում է: Դուք էլ կարող եք տեսնել այդ փոփոխությունները` այցելելով այգի կամ ծանոթանալով դրանց այգու պաշտոնական կայքի միջոցով (http://www.yerevanzoo.am/):

Ինձ մնում է հավելել, որ շատ շուտով նոր` «Ապրելու իրավունք» վերնագրով առյուծների մասին գրքիս լույս ընծայումից հետո, ես այն մեծ սիրով նվիրելու եմ նաև այգուն` որպես մեր միջև անկեղծ ու բարիդրացիական հարաբերությունների ևս մեկ արտահայտություն: Ի դեպ, այդ գրքում կենդանաբանական այգու մասին բազմիցս նշվում է: Գիրքը նույնիսկ ավարտվում է Երևանի կենդանաբանական այգում մի տեսարանով:
Ուզում եմ ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնել Երևանի կենդանաբանական այգուն` հոդվածիս նկատմամբ նման ուշադրության և բարի վերաբերմունքի համար: Ես շատ գնահատում եմ այգու տնօրինության` իմ հոդվածը այգու պաշտոնակայքում տեղադրելու այս անկեղծ նախաձեռնությունը և որոշումը: Համոզված եմ, որ մեր միջև համագործակցությունը դեռ տալու է իր արդյունավետ պտուղները: Շնորհակալ եմ նաև, որ հոդվածս կայքի անձնակազմի խմբագրության կողմից թարգմանվել և ներկայացված է անգլերեն:
Սիրելի բարեկամնե՛ր, եկեք չմոռանանք, որ այն ամբողջ դրականը, այն բոլոր ջանքերը, որ գործադրվում են այգում` արվում են մեզ համար, մեր հասարակության ու մեր երկրի համար: Չմոռանանք նաև, որ յուրաքանյուրս պետք է մեր նպաստավոր լուման ներբերենք և՛ այգու, և՛ մեր պետության զարգացման գործում: Եթե յուրաքանչյուրս ապրենք այս գիտակցումով, ապա ոչ միայն Երևանի կենդանաբանական այգին, այլև Հայաստանի Հանրապետությունը կվերածվի շատ ավելի զարգացած, առաջադեմ երկրի: Ես հավատում եմ դրան: Համոզված եմ, որ դրան հավատում են նաև այն բոլոր մարդիկ, ովքեր ամեն օր աշխատում են մեր կենդանաբանական այգում, հոգ տանում կենդանիներին, խնամում նրանց` սիրելով իրենց աշխատանքը ու մեծ նվիրումով տրվելով դրան: Շնորհակալություն Երևանի կենդանաբանական այգուն, ամբողջ անձնակազմին և հաջողություններ` բոլոր հետագա ձեռնարկումներում:

© Առլեն Շահվերդյան, 24.01.2012 

Կարդացեք նաև`  «Ձեռքը` այգու «զարկերակին»»:

About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
Gallery | This entry was posted in Վայրի բնություն / Wildlife, Առյուծ / Lion, Բնապահպանական (Էկոլոգիական) / Environmental (Ecological), Գրքերս / My books, Իմ մտքերը / My Thoughts and tagged , , . Bookmark the permalink.

7 Responses to «Այգին` այցելուների աչքերով». Երևանի կենդանաբանական այգու վերաբերմունքը իմ հոդվածի նկատմամբ

  1. Tereza says:

    Arlen jan shnorhakal enq vor mez aydqan shat havatum ev vstahum eq.

    • Թերեզա ջան, ես էլ եմ շատ շնորհակալ նման անկեղծ վերաբերմունքի համար ամբողջ այգու կողմից: Այո, հավատում եմ, հավատում եմ, որ Ձեզանից յուրաքանչյուրը անկեղծ մղումով աշխատում է հանուն մեր բոլորի սիրելի կենդանաբանական այգու զարգացման ու զաղկման: Այո, հավատում եմ, որ Ձեր բոլորի եռանդն ու ավյունը տալիս և դեռ տալու է օգտակար պտուղները: Պետք է հավատալ ու քաջալերել մարդուն, որպեսզի նա ինքն էլ ավելի վստահ լինի իր ուժերին, ինքն էլ ավելի հավատա իրեն և նոր եռանդով ու ոգևորությամբ, նոր թափով ու էներգիայով տրվի գործին: Շատ կարևորում եմ այն ամենը, ինչ անում եք այգու համար, շարունակեք նույն ոգով: Իմ հարգանքն ու ողջույնն եմ փոխանցում այգու ամբողջ աշխատակազմին:
      Ձեր լավ բարեկամ, Առլեն

  2. Tereza says:

    Menq el dzez enq shat havatum, ev urakh enq, vor dzer pes anshahakhndir barekam unenq mer koxqin. Dzez maxtum em mec arajyntacner ev verelqner dzer stexcagorcakan kyanqum.

    • Թերեզա ջան անչափ զգացված եմ այս շոյիչ ու ջերմ խոսքերից: Ուրախ եմ, որ իմ համեստ լուման եմ ներբերում Երևանի կենդանաբանական այգու գործունեության լուսաբանման հարցում: Ես շատ գնահատում եմ Ձեր բոլորի անկեղծ, ջերմ ու բարեկամական արձագանքը և վերաբերմունքը: Կրկին անգամ շնորհակալություն:
      Հարգանքով`
      Առլեն

  3. Mane Madoyan says:

    Արլեն ջան, իսկ եթե գրքիդ շնորհանդեսը այգում կազմակերպվի…կարծում եմ հրաշալի միջավայր կլինի:

  4. Mane Madoyan says:

    Կներես Առլեն ջան…. մենք այնքան լավ ենք քեզ վերաբերվում, որ նույնիսկ անունդ եմ փաղաքշական «ր»-ով գրում

    • Շատ շնորհակալ եմ Ձեզ Մանե ջան առաջարկի համար: Ես շատ գնահատում եմ Ձեր բոլորի վերաբերմունքը: Ասեմ, որ գրքի վերաբերյալ անակնկալներ լինելու են նաև բլոգում:

      Փոխադարձ հարգանքով`
      Առլեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s