Սիրելի այցելուներ, հավատարիմ մնալով իմ ձեռագրին` ես շարունակում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել համաշխարհային գրականության գլուխգործոցները:
Բուհական ուսումնառության տարիներին ես բախտ եմ ունեցել լինելու գրականագետ, գրաքննադատ, չարենցագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր իմ շատ հարգելի պարոն Դավիթ Գասպարյանի ուսանողը: Նա մեր կուրսին մեկ կիսամյակ դասավանդեց համաշխարհային գրականություն: Եվ ահա, մինչև հիմա ես չեմ մոռանում մի խոսք, որը նա հնչեցրեց իր դասախոսություններից մեկի ժամանակ: Թեման էր Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործական գործունեությունը, և նա ասաց. «Եթե ցանկանում եք Ձեզ պատճառել գերագույն հոգևոր բավականություն, ապա անպայման կարդացեք Մարկեսի «Հարյուր տարվա մենյություն» գիրքը: Գասպարյանի այդ խոսքը մխրճվեց իմ մտքում, ես կարդացի գիրքը ու համոզվեցի նրա խոսքերի ճշմարտացիության մեջ: Այս պահին Ձեզ նույնպես առաջարկում եմ կարդալ այս գիրքը (ռուսերեն փայլուն թարգմանությամբ): Հայերեն ֆայլը, ցավոք, չեմ գտել: Սակայն նախքան գրքի ընթերցումը, առաջարկում եմ մի փոքր ծանոթանալ այս ստեղծագործությանը:
Եվ այսպես. Հարյուր տարվա մենություն (իսպաներեն՝ Cien años de soledad), կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպ, լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Այն իսպաներեն լեզվով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է: Նշվել է որպես իսպաներեն լեզվով գրված նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներեն լեզվին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ (անցկացվել է Կոլումբիայի Կարտախենա քաղաքում 2007 թ. մարտին): Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թ. հունիսին 8000 տպաքանակով: Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով:
Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին «Մակոնդո» քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի` Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Մասնագետների կարծիքով, «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությունն էր գլխավոր դրդապաճառը, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի: Այդ ժամանակ նրա պարգևատրումը բացատրվեց հետևյալ կերպ. «Վեպերի ու պատմվածքների համար, որոնցում ֆանտազիան ու իրականությունը միախառնվելով` արտացոլում են ամբողջ մայրցամաքի կյանքն ու կոնֆլիկտները»:
Մարկեսի ու նրա ստեղծագործության ազդեցությունն ու ժողովրդականությունը մինչ օրս էլ այնքան մեծ է, որ 2006 թվականին նրա ծննդավայրի` կոլումբիական Արակատակա քաղաքի քաղաքապետ Պեդրո Սանչեսը հանդես եկավ քաղաքի անունը փոխելու և Մակոնդո վերանվանելու նախաձեռնությամբ: Այդ ժամանակ անցկացված հանրաքվեի արդյունքում քաղաքի բնակիչների 90 տոկոսից ավելին նախաձեռնությանը կողմ քվեարկեցին, սակայն անվանափոխությունը տեղի չունեցավ, քանի որ հանրաքվեին մասնակցությունը քիչ էր պահանջվող նվազագույն շեմից:
Այսքանը գրքի ու գրողի մասին: Այժմ տեղափոխվենք Մարկեսի անեզր աշխարհը: Եվ այսպես` «Հարյուր տարվա մենություն»: Մաղթում եմ հաճելի ընթերցում >>>
© Առլեն Շահվերդյան, 13.11.2011
Գրքի PDF-ի աղբյուրը` http://book2.me/









Shnorhakalutyun Arlen jan, vor tvetsir hnaravorutyun evs mek angam veraprel anhaskanali zgacoghutyun, ays girqy yntertselis:))))))))))
Շնորհակալ եմ բարի արձագանքիդ համար Լուսինե ջան: Հուսով եմ, որ գիրքը իրապես արժանի տեղ զբաղեցրեց իմ կայքում:
Ես շարունակելու եմ ներկայացնել այսօրինակ անվանի գրողների հայտնի ստեղծագործություններ: Եվ ինչո՞ւ միայն անվանի գրողների: Այ, օրինակ, այսօրվանից իմ կայքում կարող ես կարդալ նաև «Աշխարհի արգելոցները» շաաաաաաատ գեղեցիկ գիրքը: Համոզված եմ մեծ բավականություն կստանաս: Գեղագիտական առումով շատ գեղեցիկ է ձևավորված: Այս գրքի մասին շուտով նաև առանձին հոդված կպատրաստեմ: Ի դեպ, ինչպե՞ս ես գնահատում կայքումս անոնսի նորարարությունը:
Arlen jan, shat ogtakar e tesnel nakhapes ayn, inchin shutov khandipes:)))))))) Husov em pataskhaneci hartsit:
Իհարկե պատասխանեցիր
և ես շատ շնորհակալ եմ քո, ինչպես միշտ, դրական լիցքեր հաղորդող ջերմ ու բարեկամական «քոմենթի» համար:
Ես ուրախ եմ, որ կայքս հավանում ես դու ու մյուս բոլոր այցելուներս: Շատ մերսի:
Qo kayq@ dardzela mer yntanekan hangsti geghatesil vayrerits mek@:)))))))))))))
Շատ շնորհակալ եմ Լուսինե ջան:
Ես շատ ուրախ եմ ու պատիվ ունեմ, որ Ձեր ընտանիքում հաճույքով հետևում են իմ կայքին: Իմ հարգանքն ու ջերմությունն եմ հայտնում ընտանիքիդ հասցեին:
Առլեն
Սիրելի այցելուներ, բոլոր նրանք, ովքեր վաղուց են հետևում կայքիս ու բոլոր նրանք, ովքեր հենց նոր այցելեին այս կայք: Ուզում եմ ուրախությամբ նշել, որ այս նյութի տեղադրելուց ընդամենը 4 ժամ հետո այն արդեն դիտվել է 260 անգամից ավելի, ինչը իսկապես բարձր ցուցանիշ է: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ Ձեր մշտական ուշադրության ու բարձր վստահության համար:
Հարգանքով`
Առլեն
barew dzez….ays grki hayeren tarkmanutyuny ka???
Այստեղ` ոչ: Սակայն «Հարյուր տարվա մենություն» վեպի հայերեն տարբերակը կա և շատ վաղուցվանից: Որ փնտրեք գրադարաններում կամ գրքի շուկաներում` անպայման կգտնեք: Ես այստեղ, ցավոք, չեմ տեղադրել, քանի որ չեմ հանդիպել հայերեն թարգմանության էլեկտրոնային տարբերակը:
http://freebooks.do.am/load/gabo/4-1-0-1413
էստեղից կարող եք ներբեռնել
Շատ շնորհակալություն Ձեր այդ հղման համար: Ափսոս, իհարկե, որ «djvu» ձևաչաֆով (ֆորմատով) և ֆայլը, այսինքն այն կարող են ընթերցել միայն նրանք, ովքեր ունեն համապատասխան ծրագիրը: Ամեն դեպքում շնորհակալ եմ աղբյուրը տրամադրելու համար: Հուսամ այն օգտակար կլինի շատերին:
Thank you Arlen for your recent visit to my blog and your like. Your support is greatly appreciated in this down time and you know that I love your blog. I will get back to being a regular soon.
Thank you dear Artzent. You know that I am always very glad to visit your blog, to read your posts. I like your blog very much! Thank you for your nice work in your blog! Thank you also for your kind attention to my blog and for your friendship! I deeply appreciate that!
Sincerely,
Arlen
Arlen…so sorry I can only speak and read English…and now the English translation is not appearing on your blog,( here at least). Have I made a mistake of some kind, not getting the translation? *My apologies*…it may be my lack of technical skill(:
My dear Brook, it is not because of your lack of technical skill! No! I guess you just have not read one of the main pages of my blog: http://arlenshah.wordpress.com/translate-this-blog/
Yes, there are some posts that have been written by me earlier. I translate them periodically. But you can translate them using all the tools mentioned in the post I noted above.
Have a nice day!
Thank you for your recent visit to my blog. I am sorry to be late thanking you, but my mother is very sick so time is limited. I tried to read with my translator but I will check out the link above. Blessings for the day!
Thank you so much for your blog and thank you for visiting on my blog
Thank you too for you kind attention to my blog! Much appreciated!