Գեղարվեստի աշխարհում…

Խաչատուր Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանը մանկավարժական կադրեր պատրաստող Հայաստանի ամենախոշոր ուսումնական հաստատությունն է, որն ունի բարի ավանդույթներ ու անցած պանծալի ճանապարհ: Ես այս նախադասությունը հպարտորեն նշում եմ ոչ միայն օբյեկտիվ կերպով գնահատելով այս բուհի վիթխարի դերակատարումը հայրենական կրթական համակարգում, այլ որովհետև ինքս այս բուհի շրջանավարտ եմ, այն ինձ համար հարազատ կրթօջախ է և ինքս գիտեմ, թե որքան լավ համալսարան է այն:

Այս հրապարակումս, սակայն, նվիրված է ոչ թե ամբողջ բուհին, այլ դրա բազմաթիվ ֆակուլտետներից մեկին, ավելի ստույգ` այդ ֆակուլտետի բլոգ-կայքին: Հենց այս մասին էլ ուզում եմ կիսվել այժմ իմ բազմահազար ընթերցողների հետ:

Օրերս հայտնաբերեցի, որ ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի բլոգը, որը նույնպես գործում է «Wordpress» միջազգային հեղինակավոր տիրույթում և որը հետաքրքիր է ու ներկայանալիության առումով` դուրեհաճ: Ուրախալի է փաստել, որ Գեղարվեստի ֆակուլտետի ուսանողներն ունեն էլեկտրոնային հարթակ, յուրօրինակ մի «ամբիոն», որտեղ կարող են ներկայացնել իրենց, պատմել իրենց ֆակուլտետի գործունեության մասին, հանրությանը ծանոթացնել մեր ժամանակի երիտասարդ նկարիչ-նկարչուհիներին, այն սերնդին, որը հայրենական գեղանկարչության վաղվա օրն է: Իսկ մեր հայրենական գեղանկարչությունն ունի ահռելի և հարուստ ժառանգություն, յուրահատուկ ավանդույթներ, մի խոսքով` հպարտանալու շատ բան:

Եվ ուրախալի է, որ կան այդ ավանդույթները շարունակողներ, կան տաղանդավոր մանկավարժ դասախոսներ, ովքեր կրթում են այդ ֆակուլտետում լավ կադրեր, որպեսզի նրանք վաղը դառնան նկարիչներ, մշակութաբաններ, առհասարակ` լավ արվեստագետներ: Թե՛ ՀՊՄՀ-ի Գեղարվեստի ֆակուլտետում, և թե՛ գեղարվեստ ուսուցանող այլ բուհերում ու կրթօջախներում այսօր ուսանող երիտասարդության աշխարհընկալումով է վաղը մեզ պատկերանալու հայկական գեղանկարչությունը, հենց նրանց արվեստաբանական ընկալումով է զարգանալու գեղանկարչական դպրոցը մեր իրականության մեջ և ավելի ու ավելի հաղորդակից դառնալու համաշխարհային գեղանկարչական ավանդույթներին, փորձառությանն ու ձեռքբերումներին:

Սիրելի՛ ընթերցողներ, ես միշտ համարել եմ, որ ցանկացած գործ ունի ներկայանալիության ապահովման խնդիր. դու կարող ես լավ գործ անել, սակայն այդ մասին չիմանա ոչ մեկը: Այդ պատճառով միշտ էլ ողջունելի է, որ արված աշխատանքը կարողանում են նաև ճիշտ ներկայացնել, տվյալ ֆակուլտետի դեպքում` օգտագործելով ժամանակի գործիքարանը: Ես էլ իմ հերթին, հաճույքով Ձեզ ներկայացնելով այս բլոգ-կայքը, հուսով եմ, որ նպաստում եմ այդ ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի շնորհակալ աշխատանքի լուսաբանմանը: Հուսով եմ նաև, որ այսօրինակ հրապարակումը ոգևորիչ խթան կարող է հանդիսանալ Գեղարվեստի ֆակուլտետի բլոգ-կայքի բոլոր այցելուների համար, որպեսզի նրանք մեկ անգամ էլ հաճույքով արժեվորեն, գնահատեն ու իմաստավորեն այն ամենը, ինչ արվում է այդ կայքում: Ես սիրում եմ, երբ գնահատվում է արված աշխատանքը, դա նոր լիցքեր է հաղորդում և ոգևորիչ ու խիստ պարտավորեցնող է ցանկացածի համար: Մեր իրականության մեջ, ցավոք, այդպիսի մոտեցումը հազվադեպ է լինում, սակայն լավ է, որ վերջին տարիներին այդ ստերեոտիպը, այդ տենդենցը փոխվում է, նկատելի է աշխատանքի գնահատման մոտեցման արմատավորումը մեզանում` պետական մակարդակներից մինչև գործընկերային կամ միջանձնային հարաբերությունները:

Այն հանգամանքը, որ այս ֆակուլտետն ունի իր պաշտոնական բլոգը` ողջունելի է և ուրախալի: Դա վկայում է, որ բավական է օգտագործել ժամանակի էլեկտրոնային զինանոցը, և քո մասին ավելի շատ մարդ կարող է իմանալ, քան նույնիսկ դու ինքդ կարծում էիր: Միևնույն ժամանակ, գործի դնել մի ամբողջ ֆակուլտետի մասին պատմող պաշտոնական բլոգ` նշանակում է մեծ պատասխանատվություն ստանձնել արված ու արվելիք աշխատանքի համար: Դա նշանակում է նաև, որ այս բլոգ-կայքը այլևս հետդարձ չունի, այն պետք է միշտ լինի, միշտ գործի` մշտապես մնալով հետաքրքիր ու բովանդակալից, մշտապես հավատարիմ մնալով իր կողմից ստանձնած առաքելության տառին և ոգուն, մշտապես ու հետևողական կերպով ներկայացնելով ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի արգասաբեր գործունեությունը: Կարծում եմ, որ այս բլոգին դա կհաջողվի, քանի որ ես միշտ էլ հավատացել եմ ու հավատում եմ, որ հայ մտքի և, մասնավորապես` հայ երիտասարդ, ստեղծարար ու ազատ մտքի թռիչքը անսահման է:

Սիրելի՛ բարեկամներ, հավատարիմ մնալով իմ բլոգ-կայքի ձևաչափին, ես հետայսու ևս շարունակելու եմ Ձեզ ներկայացնել ստեղծագործական գործունեությամբ աչքի ընկնող, զբաղվող, ստեղծագործական պրոֆիլ ունեցող հայկական բլոգներն ու կայքերը: Գեղարվեստի ֆակուլտետի բլոգ-կայքի ներկայացմանը մոտեցա առանձնակի գորովանքով, քանի որ ինքս նկարում եմ, և սա հոգեհարազատ ու սիրված բնագավառ է ինձ համար: Ես ուրախ եմ մեր` իմ և Գեղարվեստի ֆակուլտետի կայքերի միջև ձևավորված բարեկամության համար: Երիցս ուրախ եմ, որ հայ երիտասարդությունը զարգանում է, լայնանում է նրա մտահորիզոնը, ձևավորվում ու արմատանում է աշխարհի զարգացումներին ու նորարարություններին համընթաց քայլելու և առաջ շարժվելու մղումը:

Ի սրտե շնորհավորում և հաջողություն եմ մաղթում ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի բլոգին ու, առհասարակ, ամբողջ ֆակուլտետին` դասախոսներին և ուսանողներին:

Հավելեմ, որ այսուհետև կայքիս «Links» բաժնում տեղադրված կլինի ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի պաշտոնական բլոգ-կայքի պատկերանշանը (Միքելանջելոյի գլուխգործոց` Դավթի արձանի դիմապատկերով) ու հղումը:
© Առլեն Շահվերդյան, 19.09.2011

About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
Gallery | This entry was posted in Այլ կայքեր / Other websites and tagged . Bookmark the permalink.

7 Responses to Գեղարվեստի աշխարհում…

  1. Ես խորապես ցնցված ու հուզված եմ այսչափ գեղեցիկ և ջերմ գրառման համար: Իսկապես ուրախացած եմ, որ մեր աշխատանքը զուր չի և հետաքրքրում է ոչ միայն մեր ֆակուլտետի ուսանողներին, այլ նաև այնպիսի տաղանդավոր արվեստագետների, ինչպիսին Դուք եք, պրն. Շահվերդյան: Ես հույս ունեմ, որ համացանցում սկիզբ դրված մեր բարեկամությունը երկար կշարունակվի և մենք պատիվ կունենանք հրավիրել Ձեզ մեր ֆակուլտետի ուսանողների ցուցահանդեսներին:
    Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեր ֆակուլտետի անունից: Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ:

    • Հարգելի Մարիա, շատ ուրախ եմ, որ այս գրառումը արժանացավ նման ջերմ ու բարեկամական արձագանքի Ձեր և Ձեր ընկերների շրջանակում: Ինչպես արդեն ասել էի, ես այն պատրաստել էի ավելի շուտ (ամսաթիվը երևում է հոդվածի ներքևում) և, ինչպես նախապես տեղեկացրել էի, update արեցի տոնից հետո, որպեսզի տոնական գրառումների շարքս չստվերի այս հոդվածը: «Գեղարվեստի աշխարհում»-ը Ձեր լավ աշխատանքի հասցեին ուղղված գնահատանքի իմ անկեղծ ու ազնիվ արտահայտությունն է: Share արեք այս հոդվածի link-ը Ձեր մտերիմներին, որպեսզի ավելի շատ մարդ իմանա Ձեր բլոգի շնորհակալ աշխատանքի մասին: Ես շնորհակալ եմ Ձեր բոլոր ընկերներին, ովքեր գոհունակությամբ ու հաճույքով կկարդան ու կարձագանքեն այս հոդվածի հասցեին, քանի որ ի վերջո հոդվածը Ձեր աշխատանքի մասին է. գնահատելով այս հոդվածը` նրանք գնահատում են Ձեր աշխատանքը, մեկ անգամ էլ արժեվորում այն ու կարևորում: Ես էլ եմ ուրախ համացանցում մեր բարեկամության համար և, իհարկե, շնորհակալ եմ Ձեր ֆակուլտետի ուսանողների ցուցահանդեսներին ինձ հրավիրելու առումով:
      Այսուհետև իմ կայքում մշտապես կլինի դեպի Ձեր հոդվածը և դրանից էլ` դեպի Ձեր կայքը տանող Դավթի պատկերանշանով icon-ը: Սեղմելով այն այցելուն նախ կկարդա Ձեր մասին հոդվածը ու հոդվածից էլ կայցելի դեպի Ձեր կայք, այսինքն արդեն տրամադրված կլինի մանրամասն ու հաճույքով ծանոթանալու Ձեր բլոգ-կայքի հետաքրքիր բովանդակությանը:
      Հուսով եմ, որ այս ամենը իրենց օգտակար ներբերումը կունենան Ձեր բլոգի ճանաչելիության մեծացման հարցում: Ձեր ֆակուլտետի բլոգը դեռ շատ ու հետաքրքիր հորիզոններ է գրավելու, ավելի ու ավելի զարգանալու ու ճանաչվելու: Եթե այդ գործընթացքում իմ այս գրառումը ունի իր համեստ ներդրումը, ապա ես անկեղծորեն ուրախ եմ:
      Ի սրտե մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր ստեղծագործական հետագա աշխատանքում: Հաստատուն քայլերով բարի երթ եմ մաղթում ձեր բլոգին:
      Հարգանքով`
      Առլեն

  2. Ինչ լավ է, որ մեր բլոգը գնահատողներ կան, շնորհակալությունննննննննն

    • Ես էլ եմ շնորհակալ Ձեր բարի արձագանքի համար: Մարիան իսկապես շնորհակալ գործ է անում: Հարկավոր է քաջալերել, ոգևորել ու սատարել նրա նման բոլոր բարեկիրթ երիտասարդ մարդկանց մեզանում:

  3. Այս բլոգը Մարիայի շնորհիվ է, որ գոյություն ունի, ամենամեծ շնորհակալությունը նրան!!!!!!!!!!!

  4. Ani says:

    Լիովին համաձայն եմ կարծիքների հետ, իրոք , որ Մարիան շատ շնորհակալ գործ է անում, դրա համար էլ բոլորս պետք է աջակցենք նրան: Մար իրոք շնորհակալություն, որովհետև ինքս շատ մեծ հաճույքով կարդում եմ բոլոր նյութերը, և մեծ բավարարվածություն զգում, որ մեր իրականության մեջ կան շնորհալի, գիտակ երիտասարդներ, որոնցից կարելի է շատ բան սովորել,,,,

    • Ապրեք, որ գնահատում եք լավ աշխատանքը, չէ՞ որ այն, ինչ արվում է Գեղարվեստի ֆակուլտետի բլոգում` Ձեր բոլորի համար է: Այդ բլոգը բարձրացնում է Ձեր ֆակուլտետի վերաբերյալ ճանաչելիությունը, և, որպես արդյունք, ավելի շատ մարդիկ են իմանում ֆակուլտետի շնորհակալ գործունեության մասին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s