Նրանք գտնվում են անհետացման վտանգի տակ / They are under threat of extinction!

This slideshow requires JavaScript.

Հայաստանի բնաշխարհը հարուստ է ու բազմազան: Կենսաբազմազանության տեսակետից մեր երկիրը յուրահատուկ է ամբողջ Հարավային Կովկասում: Մեր բնաշխարհի մի մասնիկն է նաև կովկասյան կամ առաջավորասիական ընձառյուծը, որի թվաքանակը, ցավոք, չափազանց քիչ է. Հայաստանում մնացել է ընդամենը մի քանի կովկասյան ընձառյուծ: Նրանք ունեն մեր հոգածության և պահպանության կարիքը: Այս ուժեղ կենդանին այժմ գտնվում է շատ փխրուն վիճակում` ապրելով առանց այդ էլ արդեն նույնքան փխրուն էկոհամակարգում: Մեկ անզգույշ կամ անհեռատես քայլ` և մենք կկորցնենք կովկասյան ընձառյուծին: Ցավոք, նրան հատկապես սպառնում է որսագողությունը, որը թիվ մեկ խնդիրն է այս կենդանու անվտանգ գոյության ապահովման հարցում: Մենք պարտավոր ենք պահպանել նրանց, պահպանել մեր անկրկնելի բնության յուրաքանչյուր արարածին, չէ՞ որ նրանք բոլորն ունեն նույնպիսի ապրելու իրավունք, ինչպես և մենք: Իսկ պահպանելու համար պետք է ճանաչել ու սիրել ու գնահատել: Վայրի կենդանիներից շատերը ապրել են մեզանից` մարդկանցից, առաջ և, ով՞ գիտե, միգուցե ապրեն նաև մեզանից հետո: Այնպես որ, մենք իրավունք չունենք վերացնել նրանց: Մինչդեռ անօրինական որսագողությունն ու բնության անհեռատես ու անխնա կերպով շահագործումը հաճախ հասնում է աղետալի ծավալների: Բնապահպանական կառույցների և բնասեր անհատների ջանքերին հակառակ` ոմանք շարունակում են շահույթ ստանալու նպատակով դաժանորեն սպանել կենդանիներին, հատել անտառները, բնությունը դիտելով որպես իրենց սեփականությունը: Եթե այսպես շարունակվի, ապա մենք անվերադարձ կկորցնենք շատ վայրի կենդանիների, որոնք այսօր խիստ անպաշտպան են մարդու առջև: Հայաստանի բացառիկ բնաշխարհը նույնպես ունի մեր բոլորի հոգածության, ուշադրության, խնամքի կարիքը: Յուրաքանչյուրս մեր տեղում և մեր կարողությունների չափով պետք է օգնենք բնությանը հարատևելու: Ամեն մեկս մեր մասով պետք է նպաստենք բնապահպանությանը: Եթե գործունեության բերումով ի զորու չենք զգալի օգնություն ցուցաբերել կամ զգալի չափով, ակտիվորեն ներգրավվել բնապահպանական արդի խնդիրների լուծմանը, ապա գոնե պետք է մեր ունեցած հնարավորություններով ու լծակներով նպաստենք այդ խնդիրների վերհանմանը, լայնորեն արծարծմանը, գոնե պիտի ջանանք չփչացնել ու պահպանել այն ամենը, ինչը դեռ մնացել է, այն ամենը, ինչը մենք պետք է փոխանցենք գալիք սերունդներին: Այս համատեքստում խոսքը վերաբերվում է մեծ կամ փոքր բնապահպանական նպաստավոր քայլերին` սկսած ծառի ճյուղը անիմաստ, անտեղի կոտրելը բացառելուց մինչև շրջակա միջավայրը, մեր հայրենի բնությունը մաքուր ու անվնաս պահելը, մեր զավակներին, մեր հայրենակիցներին բնության նկատմամբ սեր ու գորովանք փոխանցելը: Եթե սիրենք մեր հայրենի բնությունը, ապա ավելի կսիրենք, կհարգենք ու կգնահատենք նաև միմյանց: Մեր հայրենի բնության մի գանձ էլ կովկասյան ընձառյուծն է: Նրա պահպանության և այդ խնդրի վերհանման հարցում մեծ է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia, ԲՀՀ Հայաստան) կարևոր դերը: Վայրի բնության այս բացառիկ գեղեցիկ ու հազվագյուտ կենդանատեսակի պահպանությանն ուղղված` «WWF Armenia»-ի շնորհակալ ջանքերի մասին առավել մանրամասն կարդացեք մասնաճյուղի կայքում:

© Առլեն Շահվերդյան, 15.05.2011, 11.01.2012
Ընձառյուծի լուսանկարները` © WWF Հայաստան / Ա. Մալխասյան / Ի. Խորոզյան / Մ. Բոյաջյան 

Read the English information about WWF Armenia’s efforts on Caucasian leopard Conservation.

Կարդա նաև նորագույն տեղեկույթը | Read also the newest info:

WWF-ի ջանքերը ընձառյուծի պահպանության ուղղությամբ տալիս են իր արդյունքները | Conservation efforts show results: new evidence of Leopards in Southern Armenia – WWF continues…

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեության և ընձառյուծի վերաբերյալ բլոգի հայերեն մի քանի հոդվածներ`

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Կարդացեք Բնության համաշխարհային հիմնադրամի, «Երկրի ժամի», ինչպես նաև ԲՀՀ Հայաստանի վերաբերյալ հոդվածներս բլոգի «WWF-Armenia» բաժնում:

ATTENTION!
Read my articles about WWF, “Earth Hour” as well as WWF Armenian Branch in the “WWF-Armenia” category of the blog.

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
Gallery | This entry was posted in Վայրի բնություն / Wildlife, Բնապահպանական (Էկոլոգիական) / Environmental (Ecological), Գրքերս / My books, Ընձառյուծ / Leopard, Իմ մտքերը / My Thoughts, WWF-Armenia and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

5 Responses to Նրանք գտնվում են անհետացման վտանգի տակ / They are under threat of extinction!

  1. Շատ հետաքրքիր կայք է:

    • Շատ շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ այսուհետև հետևելու եք իմ հրապարակումներին նաև «Facebook»-ում իմ էջի միջոցով:
      Հարգանքով, Առլեն:

  2. Pingback: Կարեն Մանվելյան. Մշակույթը մեզ շրջապատող աշխարհը խնայելու կարողությունն է / Karen Manvelyan: Culture is the ability to take care of the World around us | Arlen Shahverdyan. Author's Blog

  3. I constantly spent my half an hour to read this blog’s posts every day along with a
    mug of coffee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s